Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ապագա հայրերի ծխելը կապել են նրանց զավակների մոտ սրտի բնածին արատների զարգացման ռիսկի հետ
25 Մարտի 2019 - 19:14
Ապագա հայրերի ծխելու մոլությունը բացասական ազդեցություն է թողնում սերնդի առողջության վրա՝ զգալիորեն մեծացնելով սրտի բնածին արատների զարգացման ռիսկը:
ՀՀ ոստիկանապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ (Տեսանյութ)
25 Մարտի 2019 - 19:12
Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ԱԺ խորհուրդը հաստատել է միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը
25 Մարտի 2019 - 19:09
Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
25 Մարտի 2019 - 18:41
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից:
Ծանոթությունների կայքից հանցագործը Չինաստանի բնակչուհուց խաբեությամբ 2.5 մլն դոլար է գողացել
25 Մարտի 2019 - 18:39
Հանցագործը Չինաստանի բնակչուհուց խաբեությամբ 16.6 մլն յուան (2.5 մլն դոլար) է գողացել, հաղորդում է Pengpai-ն:
Տղամարդը լվացել է գլուխը թունավոր նյութով և մնացել առանց մազերի
25 Մարտի 2019 - 18:14
Չինացի տղամարդը սխալմամբ գլուխը լվացել է դիխլոֆոսով՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։
Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերի ջահը ստեղծվել է սակուրայի ծաղկի տեսքով
25 Մարտի 2019 - 18:12
2020թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը պատրաստվել է երկրի խորհրդանիշ համարվող սակուրայի ծաղկի տեսքով, գրում է thisiscolossal.com կայքը:
Եվրամիությունը ավարտել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատրաստությունն առանց համաձայնագրի
25 Մարտի 2019 - 18:09
Եվրամիությունը ավարտել է միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատրաստությունն առանց համաձայնագրի։ Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախագահն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
25 Մարտի 2019 - 18:08
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 17395
 
Լրահոս`