Facebook   Twitter
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08 Մարտի 2018 - 14:36
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի կանայք,

շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այս տոնը հնարավորություն է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ, վերստին ընդգծելու սիրող մոր ու կնոջ, դստեր ու քրոջ, պարզապես լուսավոր մարդու դերը: Դուք ապացուցել եք, որ կարող եք հաջողության հասնել պետական ու քաղաքական կյանքում, առողջապահության, գիտության ու կրթության ոլորտներում, գործարար կյանքում եւ մշակույթի բնագավառում, միաժամանակ, մշտապես ջերմ միջավայր ապահովելով ընտանիքում եւ նվիրվածությամբ երեխաներ դաստիարակելով:

Ոգեւորելով, ջերմություն ու սեր սփռելով շուրջբոլորը` դուք օգնում, երբեմն նաեւ պարտադրում եք աշխարհին ու մարդկանց լինել ավելի մարդկային ու ավելի իմաստուն, ավելի հանդուրժող ու ավելի գթասիրտ:

Կրկին շնորհավորելով Կանանց տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Զվարթնոց»-ի սրճարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել հերթափոխի պետերի եւ մենեջերի միջեւ
25 Մարտի 2019 - 18:06
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մարտի 24-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի ծառայության վաշտի ջոկի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում նկատել են, որ վիճաբանություն է տեղի ունենում։
ԱԺ խորհուրդը որոշել է միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը
25 Մարտի 2019 - 18:05
Այսօր կայացած Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվել են միջխորհրդարանական 4 հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին
25 Մարտի 2019 - 17:38
Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Երեւանում BMW X5-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան. վարորդը օգնել է նրան հասցրել հիվանդանոց
25 Մարտի 2019 - 17:36
Երեւանում, այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 13։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 01 NT 010 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 17:32
Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ երկրի արտակարգ իրավիճակների վերահսկման կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի հայտարարությանը հղումով:
ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է՝ ովքեր են մեղավոր «Շերեմետևո»-ի թռիչքուղու վրա հայ երիտասարդի մահվան համար
25 Մարտի 2019 - 17:31
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն եկել է այն եզրահանգմանը, որ 2018թ. նոյեմբերին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան պատճառը եղել է ուղևորների գրանցման և վայրէջքի դիսպետչերների խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտումը:
Տիգրան Ավինյանը Օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները
25 Մարտի 2019 - 17:22
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային եւ ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կլուծվի «Հայաստան», «Սևան» և «Դինամո» մարզական միությունների ֆինանսավորման հարցը
25 Մարտի 2019 - 17:16
«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին:
Հայաստանի մասնակցությունը Լայպցիգի գրքի ամենամյա տոնավաճառին
25 Մարտի 2019 - 17:14
Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ այս տարի ևս մասնակցեց Հայաստանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 17395
 
Լրահոս`