Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

08 Մարտի 2018 - 14:41
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եկեղեցու անվճար մոմերը
07 Դեկտեմբերի 2012 - 19:30
Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմերն անվճար են:
Գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք
07 Դեկտեմբերի 2012 - 19:09
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին:
Այրվել էր բազմոցը
07 Դեկտեմբերի 2012 - 18:59
Այսօր ժամը 04.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 2-րդ հարկում հրդեհ է նկատվում:
Կենսաթոշակների գործով 4 աշխատակիցների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
07 Դեկտեմբերի 2012 - 18:50
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Խորհրդային-1» վճարային ծառայության թվով 4 աշխատակիցների մասով նախաքննությունը:
Տաքսու վարորդը յուրացրել էր ուղևորի մոռացած իրերն ու գումարը
07 Դեկտեմբերի 2012 - 18:33
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը:
Պառնի գյուղում անձրևն անանցանելի է դարձնում փողոցները
07 Դեկտեմբերի 2012 - 18:29
Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի ճանապարհներն անձրեւից հետո դառնում են գրեթե անանցանելի:
Եգիպտոսի ընդդիմությունը հրաժարվել է նախագահի հետ երկխոսությունից
07 Դեկտեմբերի 2012 - 18:25
Եգիպտական լիբերալ ընդդիմությունը, որը միավորվել է «Ազգային փրկության ֆոնդի»-ի մեջ դեկտեմբերի 7-ի ցերեկը կայացած հանդիպումից հետո որոշել է չընդունել նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջարկած հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեր երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հաղորդել է The Guardian-ը:
Ադրբեջանի ղեկավարությունն իր թվացյալ անհասկացողությամբ խոչընդոտում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան
07 Դեկտեմբերի 2012 - 18:14
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին.
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղարի հետ
07 Դեկտեմբերի 2012 - 18:10
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը եւ Ռուբիկ Հակոբյանը դեկտեմբերի 7-ին հանդիպեցին Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում եւ խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին, որը դեկտեմբերի 8-10-ը անցկացվելու է Ծաղկաձորում:
1 | 10229 | 10230 | 10231 | 10232 | 10233 | 10234 | 10235 | 10236 | 10237 | 10238 | 10239 | 10240 | 10241 | 10242 | 10243 | 12019
 
Լրահոս`