Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

08 Մարտի 2018 - 14:41
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել մարզասրահից
21 Հունիսի 2018 - 08:53
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել մարզասրահից:
VARDA-ն պարծեցել է իր կազմվածքով
21 Հունիսի 2018 - 08:51
VARDA-ն նորից պարծեցել է իր կազմվածքով: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է ահա այսպիսի լուսանկար ու հայտնել իր ուղևորության մասին դեպի Կիև։
Արհեստական ինտելեկտը սովորել է Ռուբիկ խորանարդ հավաքել
21 Հունիսի 2018 - 08:50
Արհեստական ինտելեկտի նոր DeepCube համակարգը սովորել է ինքնուրույն 44 ժամում Ռուբիկ խորանարդ հավաքել, հաղորդում է Gizmodo-ն:
Գեղարքունիքում տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանուհուն. գործը դատարանում է
21 Հունիսի 2018 - 00:21
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Տատիկները գործած բաճկոնակներ էին բերում. Էջմիածնի դպրոցից ուղարկված ծանրոցների մի մասը հասել է զինվորներին (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 00:15
Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:
Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները
21 Հունիսի 2018 - 00:12
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը
20 Հունիսի 2018 - 23:51
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել:
Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա
20 Հունիսի 2018 - 23:46
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը Armtimes.com -ի զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11978
 
Լրահոս`