Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

08 Մարտի 2018 - 14:41
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարները
11 Դեկտեմբերի 2018 - 13:25
Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն նոր լուսանկարներ է հրապարակել։
Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ
11 Դեկտեմբերի 2018 - 13:22
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռեւս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։
ՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել
11 Դեկտեմբերի 2018 - 13:20
News.am–ի տեղեկություններով՝ խուլիգանություն կատարելու եւ կողոպուտի համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանն օրերս գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։
ՀՅԴ-ի հովանու տակ գործող խորհուրդը դրամահավաք է կազմակերպել` աջակցելու Հայաստանում կանանց դեմ բռնության պայքարին
11 Դեկտեմբերի 2018 - 13:05
Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդական դաշնակցության (ՀԵԴ) հովանու տակ գործող Մարդու իրավունքների միացյալ խորհուրդը նախաձեռնել է դրամահավաք` շապիկների վաճառքով նյութապես աջակցելով Հայաստանում կանանց դեմ բռնության դեմ տարվող պայքարին:
Արևային էներգիայի ստացման համակարգեր՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում
11 Դեկտեմբերի 2018 - 13:01
Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։
ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվեց
11 Դեկտեմբերի 2018 - 12:52
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնեց Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար
11 Դեկտեմբերի 2018 - 12:48
ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան:
ԿԸՀ հայտարարություն
11 Դեկտեմբերի 2018 - 12:41
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/lists/ հասցեով:
Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան
11 Դեկտեմբերի 2018 - 12:37
Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 14298
 
Լրահոս`
 
Արտակարգ դրություն Ֆրանսիայում (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Երևանում Վահե Էնֆիաջյանն առաջատար է
Հասարակություն, Քաղաքական