Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

08 Մարտի 2018 - 14:41
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին քաղաքացին փորձել է ավտոմեքենայով ինքնասպանություն գործել
24 Մարտի 2019 - 20:50
Մարտի 24-ին, ժամը 16:20-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել
24 Մարտի 2019 - 20:46
Մասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջկան որեւէ հարազատ չի այցելել։
Խոշոր Երևանում. ԵՊՀ-ի 27-ամյա ուսանողը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին ու շինության պատին
24 Մարտի 2019 - 20:41
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Զբոսանք լողափին. Կամիլան ոտաբոբիկ, արքայազն Չարլզը՝ կոստյումով, կոշիկներով և փողկապով
24 Մարտի 2019 - 20:37
Արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, Կուբա այցելած բրիտանական արքայական ընտանիքի առաջին անդամներն են: Նրանք մարտի 24-ին Հավանա կժամանեն Կարիբյան ծովի կղզիներ իրենց շրջագայության շրջանակում:
Թափանցիկ վերնաշապիկ, պատառոտված ջինս․ Անատի Սաքանյանի նոր լուսանկարները՝ Մոնակոյից
24 Մարտի 2019 - 20:33
Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:
ՊՍԺ-ի Instagram-ի էջին միացել է շուրջ 20 մլն մարդ․ 2015 թվականին հետևորդների թիվը 1,6 մլն էր
24 Մարտի 2019 - 20:06
ՊՍԺ-ի Instagram-յան միկրոբլոգը սկսել է մեծ ճանաչում ձեռք բերել:
Թրամփը կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը
24 Մարտի 2019 - 20:05
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է Reuters-ը:
Մայքլ Ջեքսոնի առաջին կինը կանխազգացել է երգչի մոտալուտ մահը
24 Մարտի 2019 - 20:03
Մայքլ Ջեքսոնի առաջին կինը՝ Լիզա-Մարի Պրեսլին, կանխազգացել է երաժշտի մոտալուտ մահը: Մասնավորապես, նա ենթադրել է, որ երգիչը կարող է մահանալ բժիշկների գործողությունների պատճառով: Այս մասին իր գրքում պատմել է երգչի բժիշկներից մեկը՝ Նիլ Ռաթները, գրում է Daily Mirror-ը:
Ինձ զարմացրեց Զիդանի վերադարձը Ռեալ. Դել Պիեռո
24 Մարտի 2019 - 20:01
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն հայտարարել է՝ իրեն զարմացրել է, որ Զինեդին Զիդանը կրկին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 15653
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջրանջատում Լոռու մարզում
Հասարակություն