Facebook   Twitter
 
Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

Աշխատաժողով` «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում» ծրագրի շրջանակներում

08 Մարտի 2018 - 14:41
Մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատաժողով «Ժամանակակից լիդերությունը և կարողությունների զարգացումը արևելյան գործընկերության երկրների հանրային հատվածում (PADOS II)» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետներ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:

«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:

Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
13 Դեկտեմբերի 2018 - 14:09
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է մինչեւ ժամը 15:00. Գևորգյանը հեռացավ ետնամուտքից (Տեսանյութ)
13 Դեկտեմբերի 2018 - 14:08
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է մինչեւ ժամը 15:00-ն։
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները
13 Դեկտեմբերի 2018 - 14:04
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Նոր մանրամասներ թիվ 48 դպրոցում աշակերտների մասնակցությամբ միջադեպի մասին
13 Դեկտեմբերի 2018 - 14:00
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մանրամասներ է հայտնել օրերս դպրոցականների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։
Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
13 Դեկտեմբերի 2018 - 13:37
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Հայաստանը կրթության ոլորտում ունի լրջագույն անելիքներ, խոսքը բարձրագույն կրթական համակարգը նոր որակի բերելու մասին է. Փաշինյան
13 Դեկտեմբերի 2018 - 13:32
Հայաստանը կրթության ոլորտում ունի լրջագույն անելիքներ. խոսքը բարձրագույն կրթական համակարգը նոր որակի բերելու, նրա կապը տնտեսության իրական կարիքներին համապատասխանեցնելու մասին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գազի գինը չի բարձրանա. այս հարցը քննարկել են Փաշինյանն ու Պուտինը. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
13 Դեկտեմբերի 2018 - 13:28
Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, դեռեւս պայմանավորվածության չի ստացվել հանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Թանգարանների մոտ կուտակումներ են առաջանում. Մակունց
13 Դեկտեմբերի 2018 - 13:17
ԿԳՆ-ն առաջարկել է 11.6 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել նախարարությանը և այն տրամադրել Dasaran.am կայքին, որպեսզի այդ հարթակի միջոցով աշակերտները կարողանան թանգարաններ և պատկերասրահներ այցելել:
Նոր որոշում. Փակել Աջափնյակի և Նուբարաշենի գործող աղբավայրերը եւ կառուցել տարածաշրջանային նոր աղբավայր
13 Դեկտեմբերի 2018 - 13:16
Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14320
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ