Facebook   Twitter
 
Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

08 Մարտի 2018 - 15:04
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հեղինակը ՝ Մաննեն նկարահանում է իր նոր ֆիլմը,որը ոգեշնչում է ունեցել գիտությունից։ 
Դիպլոմային աշխատանքս է,հիմա մոնտաժային փուլում է,որի ժամանակ էլ ստեղծվում է ամեն ինչ։ Այս անգամ ևս ներկայացնելու եմ ֆիլմ,որը բացահայտում է ինչ-որ պրոցես։ Ֆիզիկայի,քիմիայի հանդեպ հետաքրքրությունս ի վերջո հանգեցրին նոր ֆիլմի գաղափարին։ Շատ հնարավոր է,որ դրանք անգամ չերևան ֆիլմում,բայց ոգեշնչումն է ամեն ինչի հիմքը։
Եթե նախկինում ցույց եմ տվել ադապտացվող քաղաքը,այս անգամ հակառակն է լինելու,սակայն մանրամասնությունները կլինեն ավարտից հետո։ Վավերագրական ֆիլմերը շատ անկանխատեսելի են և մինչև ավարտը չեմ մանրամասնի։

Ֆիլմերը գալիս են ֆիլմերից

Բազմիցս նշել եմ,որ իմ ոգեշնչումը գլխավորապես գալիս է Արտավազդ Փելեշյանի կինեմատոգրաֆից։ Կարծում եմ ավելի լավ կլիներ, որ հայ հանդիսատեսը ավելի լավ ծանոթ լիներ նրա ֆիլմերին,շատ ու շատ << Ֆիլմերի >> փոխարեն ։ Կինո հասկացողությունն առհասարակ կապում եմ պոեզիայի հետ։ Սակայն դա իմ հայացքն է և իմ ստեղծագործական մոտեցումը։ Այլ ժանրերը նույնպես մեծ ազդեցություն են թողնում ու դասագիրք դառնում։ Շատ ժամանակ քեզ հակառակ բևեռում գտնվող ֆիլմից կարող ես նոր գաղափար ստանալ։ Իմ ֆիլմացանկում առավել տեղ են գրավում կինոլեզուն փոփոխած ֆիլմերը,առավել փիլիսոփայականները։

Երևի դրանք ավելի շատ հենց կինոյով զբաղվող մարդիկ են նայում։ Մի տեսակ ներքին ուրախություն եմ զգում,երբ կինոյի հետ կապ չունեցող մարդը տեսած է լինում և կիսվում է Տարկովսկու, Փարաջանովի, Փելեշյանի կամ այլ հեղինակային կինոյի օրինակներով։ Նրանց ժանրը սահմանափակվում է իրենց կյանքով և ստեղծագործությամբ։ Նրանց շարունակնելն անկարելի է։ Ինչ վերաբերում է ժամանակակից կինոյին կնշեմ մի քանի անուն,որոնք ամենաշատն են տպավորում՝ Դոլան,Ջարմուշ,Սորենտինո, Ուենդերս․․․ Խաղարկային ֆիլմերը միշտ ավելի շատ են նայվել,բայց իմ կարծիքով այսօր վավերագրականը չի զիջում իր տեղը ։ Վերջին նայած վավերագրական լիամետրաժ ֆիլմը, որը իսկապես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա՝ Քենեթ․Կարլսոնի " Նուբայի Սիրտը ՛՛ ֆիլմն է,որը և դասագիրք է վավերագրության, և պարզապես էմոցիոնալ ֆիլմ,որը կարելի է դիտել։

Ադապտացիա ֆիլմը Երևանում կունենա ցուցադրություններ,որոնց կծանոթանաք հետևելով ռեժիսորի ֆեյսբուքյան էջին կամ իվնթներին ու նորություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կողմադեմ պատգամավորներ
02 Հոկտեմբերի 2013 - 10:51
ԱԺ նախագահին պատասխանատվության կանչելու մասին
«Բարությունից բացի ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում»
02 Հոկտեմբերի 2013 - 10:35
Երգչուհի Նունե Եսայանը որոշել է այլես մեկնաբանություններ, հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին, հայտնում է NEWS.am-ը:
Դատական դեպարտամենտի աշխատակազմի կադրերի վարչության նախկին պետի նկատմամբ էլ քրգործ հարուցվեց
02 Հոկտեմբերի 2013 - 10:18
«Երեկ երեկոյան տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի աշխատակազմի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանի նկատմամբ»,-հայտնում է «Հրապարակ»-ը:
Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը հացադուլ, ապա ջրադուլ է հայտարարել
02 Հոկտեմբերի 2013 - 10:10
««Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու և Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով մեղադրվում է խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, արդեն 7 օր է հացադուլ է հայտարարել, իսկ նախօրեին էլ՝ ջրադուլ»,-գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Հայաստանը մասնակցում է «Մեկ Երիտասարդ Աշխարհ» գագաթնաժողովին
02 Հոկտեմբերի 2013 - 10:03
Երիտասարդները առանցքային դեր են խաղում ցանկացած հասարակության կյանքում՝ ձևավորելով այդ հասարակության ապագան:
Քափ-քրտինք մտած աշխատում են Գրողների միութան նախագահ դառնալու համար
02 Հոկտեմբերի 2013 - 09:56
«Դեռ Հայաստանի գրողների միության համագումարի օրը նշանակված չէ, սակայն որոշ թեկնածուներ, քափ-քրտինք մտած, աշխատում են»,-գրում է «Հրապարակ»-ը:
Ակցիա «Կյանքի խոսք» աղանդի շենքի դիմաց
02 Հոկտեմբերի 2013 - 09:46
Հաշվի առնելով ՀՀ-ում իրենց եկեղեցի համարող մի շարք կրոնական կառույցների գործունեությունը, ինչպես նաև Եվրոդատարանում Կյանքի Խոսք աղանդի դատական հայցը ընդդեմ Իրավունք թերթի, Միացյալ Երիտասարդական Լիգան կազմակերպում է նախադեպը չունեցող բողոքի ակցիա Կյանքի խոսք աղանդի կառույցի դեմ, որը գտնվում է Քանաքեռ համայնքում:
ԲՀԿ-ականներին դուր չի գալիս, որ Կարապետյանների հարաբերությունները նախագահական և վարչապետական թիմերի հետ լավացել են
02 Հոկտեմբերի 2013 - 09:39
«ԲՀԿ–ամերձ կայքերում Սամվել Կարապետյանի դեմ մի քանի հրապարակումներ են եղել, ինչից հետո «գործին» խառնվել է այս օրերին Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը, ով զանգահարել է Գագիկ Ծառուկյանին և ասել՝ էս ի՞նչ եք անում, Սամվելը մեր ընկերն է»,-գրում է «Հրապարակ»-ը:
Գյումրիի ռուսական ռազմաբազան համալրող 500 հոգանոց խումբն արդեն ՌԴ-ից ժամանել է
02 Հոկտեմբերի 2013 - 09:32
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը»,-գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
1 | 10459 | 10460 | 10461 | 10462 | 10463 | 10464 | 10465 | 10466 | 10467 | 10468 | 10469 | 10470 | 10471 | 10472 | 10473 | 14645
 
Լրահոս`