Facebook   Twitter
 
Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

08 Մարտի 2018 - 15:04
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հեղինակը ՝ Մաննեն նկարահանում է իր նոր ֆիլմը,որը ոգեշնչում է ունեցել գիտությունից։ 
Դիպլոմային աշխատանքս է,հիմա մոնտաժային փուլում է,որի ժամանակ էլ ստեղծվում է ամեն ինչ։ Այս անգամ ևս ներկայացնելու եմ ֆիլմ,որը բացահայտում է ինչ-որ պրոցես։ Ֆիզիկայի,քիմիայի հանդեպ հետաքրքրությունս ի վերջո հանգեցրին նոր ֆիլմի գաղափարին։ Շատ հնարավոր է,որ դրանք անգամ չերևան ֆիլմում,բայց ոգեշնչումն է ամեն ինչի հիմքը։
Եթե նախկինում ցույց եմ տվել ադապտացվող քաղաքը,այս անգամ հակառակն է լինելու,սակայն մանրամասնությունները կլինեն ավարտից հետո։ Վավերագրական ֆիլմերը շատ անկանխատեսելի են և մինչև ավարտը չեմ մանրամասնի։

Ֆիլմերը գալիս են ֆիլմերից

Բազմիցս նշել եմ,որ իմ ոգեշնչումը գլխավորապես գալիս է Արտավազդ Փելեշյանի կինեմատոգրաֆից։ Կարծում եմ ավելի լավ կլիներ, որ հայ հանդիսատեսը ավելի լավ ծանոթ լիներ նրա ֆիլմերին,շատ ու շատ << Ֆիլմերի >> փոխարեն ։ Կինո հասկացողությունն առհասարակ կապում եմ պոեզիայի հետ։ Սակայն դա իմ հայացքն է և իմ ստեղծագործական մոտեցումը։ Այլ ժանրերը նույնպես մեծ ազդեցություն են թողնում ու դասագիրք դառնում։ Շատ ժամանակ քեզ հակառակ բևեռում գտնվող ֆիլմից կարող ես նոր գաղափար ստանալ։ Իմ ֆիլմացանկում առավել տեղ են գրավում կինոլեզուն փոփոխած ֆիլմերը,առավել փիլիսոփայականները։

Երևի դրանք ավելի շատ հենց կինոյով զբաղվող մարդիկ են նայում։ Մի տեսակ ներքին ուրախություն եմ զգում,երբ կինոյի հետ կապ չունեցող մարդը տեսած է լինում և կիսվում է Տարկովսկու, Փարաջանովի, Փելեշյանի կամ այլ հեղինակային կինոյի օրինակներով։ Նրանց ժանրը սահմանափակվում է իրենց կյանքով և ստեղծագործությամբ։ Նրանց շարունակնելն անկարելի է։ Ինչ վերաբերում է ժամանակակից կինոյին կնշեմ մի քանի անուն,որոնք ամենաշատն են տպավորում՝ Դոլան,Ջարմուշ,Սորենտինո, Ուենդերս․․․ Խաղարկային ֆիլմերը միշտ ավելի շատ են նայվել,բայց իմ կարծիքով այսօր վավերագրականը չի զիջում իր տեղը ։ Վերջին նայած վավերագրական լիամետրաժ ֆիլմը, որը իսկապես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա՝ Քենեթ․Կարլսոնի " Նուբայի Սիրտը ՛՛ ֆիլմն է,որը և դասագիրք է վավերագրության, և պարզապես էմոցիոնալ ֆիլմ,որը կարելի է դիտել։

Ադապտացիա ֆիլմը Երևանում կունենա ցուցադրություններ,որոնց կծանոթանաք հետևելով ռեժիսորի ֆեյսբուքյան էջին կամ իվնթներին ու նորություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աուտիզմով հիվանդ երեխային դպրոցում հեռացրել են ֆոտոսեսիայից, իսկ հիմա նա մոդել է
23 Սեպտեմբերի 2018 - 17:08
Անգլիայի Հարթֆորդշիրի բնակիչ Ալֆի Օլդրիջի համար կյանքը դպրոցում, մեղմ ասած, անտանելի էր։ Տղան խնդիրներ է ունեցել բարկությունը կառավարելու հարցում, նա հաճախ է ագրեսիվ պահվածք դրսևորել, ինչը խանգարել է նրան շրջապատի հետ շփումներում։
2/11 ընտրատեղամասում կանխվել է կրկնակի քվեարկության դեպք
23 Սեպտեմբերի 2018 - 17:05
Երեւանի ավագանու ընտրություններում 2/11 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է կանխվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
ԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար
23 Սեպտեմբերի 2018 - 16:59
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում՝ չնայած, որ ժամանակահատվածը կարճ էր: Այս մասին նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ամփոփելով ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Ընտրություններն անցնում են ոգևորված, բայց փոքր ինչ պասիվ. դիտորդ (Լուսանկարներ)
23 Սեպտեմբերի 2018 - 16:55
Երևանի 55-րդ քաղաքապետի ընտրությունները թիվ 7/60 ընտրատեղամասում, ըստ անկախ դիտորդ Գևորգ Պողոսյանի, անցնում են ոգևորված, բայց փոքր ինչ պասիվ: ՙ
Հյուրասիրելը օրենքի խախտում չէ.Ուրախ եմ, որ այս անգամ խոսալու առիթ է տալիս այն, թե ով ինչ է ուտում, քան ընտրախախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 16:53
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ընդգծում է, որ դաշինքի ներկայացուցիչները օրենք չեն խախտել տեղամասեր սնունդ տանելով:
Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. նա իսկապես բեյջ չի ունեցել
23 Սեպտեմբերի 2018 - 16:51
Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։
«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար». Զառա Բաթոյան
23 Սեպտեմբերի 2018 - 16:50
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ երեք հաղորդումներ
23 Սեպտեմբերի 2018 - 16:38
Այսօր Դատախազության միջոցով Քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ երեք հաղորդումներ, որոնցից երկուսը ԶԼՄ-ներով հրապարակված դեպքերի վերաբերյալ են, մյուսը՝ 40/46 տեղամասի հանձնաժողովի նախագահից ստացված ահազանգն է:
Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց որ. Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 16:34
Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրում է. «Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց-որ, ապրեն իրանք )))
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 13666
 
Լրահոս`