Facebook   Twitter
 
Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

08 Մարտի 2018 - 15:04
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հեղինակը ՝ Մաննեն նկարահանում է իր նոր ֆիլմը,որը ոգեշնչում է ունեցել գիտությունից։ 
Դիպլոմային աշխատանքս է,հիմա մոնտաժային փուլում է,որի ժամանակ էլ ստեղծվում է ամեն ինչ։ Այս անգամ ևս ներկայացնելու եմ ֆիլմ,որը բացահայտում է ինչ-որ պրոցես։ Ֆիզիկայի,քիմիայի հանդեպ հետաքրքրությունս ի վերջո հանգեցրին նոր ֆիլմի գաղափարին։ Շատ հնարավոր է,որ դրանք անգամ չերևան ֆիլմում,բայց ոգեշնչումն է ամեն ինչի հիմքը։
Եթե նախկինում ցույց եմ տվել ադապտացվող քաղաքը,այս անգամ հակառակն է լինելու,սակայն մանրամասնությունները կլինեն ավարտից հետո։ Վավերագրական ֆիլմերը շատ անկանխատեսելի են և մինչև ավարտը չեմ մանրամասնի։

Ֆիլմերը գալիս են ֆիլմերից

Բազմիցս նշել եմ,որ իմ ոգեշնչումը գլխավորապես գալիս է Արտավազդ Փելեշյանի կինեմատոգրաֆից։ Կարծում եմ ավելի լավ կլիներ, որ հայ հանդիսատեսը ավելի լավ ծանոթ լիներ նրա ֆիլմերին,շատ ու շատ << Ֆիլմերի >> փոխարեն ։ Կինո հասկացողությունն առհասարակ կապում եմ պոեզիայի հետ։ Սակայն դա իմ հայացքն է և իմ ստեղծագործական մոտեցումը։ Այլ ժանրերը նույնպես մեծ ազդեցություն են թողնում ու դասագիրք դառնում։ Շատ ժամանակ քեզ հակառակ բևեռում գտնվող ֆիլմից կարող ես նոր գաղափար ստանալ։ Իմ ֆիլմացանկում առավել տեղ են գրավում կինոլեզուն փոփոխած ֆիլմերը,առավել փիլիսոփայականները։

Երևի դրանք ավելի շատ հենց կինոյով զբաղվող մարդիկ են նայում։ Մի տեսակ ներքին ուրախություն եմ զգում,երբ կինոյի հետ կապ չունեցող մարդը տեսած է լինում և կիսվում է Տարկովսկու, Փարաջանովի, Փելեշյանի կամ այլ հեղինակային կինոյի օրինակներով։ Նրանց ժանրը սահմանափակվում է իրենց կյանքով և ստեղծագործությամբ։ Նրանց շարունակնելն անկարելի է։ Ինչ վերաբերում է ժամանակակից կինոյին կնշեմ մի քանի անուն,որոնք ամենաշատն են տպավորում՝ Դոլան,Ջարմուշ,Սորենտինո, Ուենդերս․․․ Խաղարկային ֆիլմերը միշտ ավելի շատ են նայվել,բայց իմ կարծիքով այսօր վավերագրականը չի զիջում իր տեղը ։ Վերջին նայած վավերագրական լիամետրաժ ֆիլմը, որը իսկապես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա՝ Քենեթ․Կարլսոնի " Նուբայի Սիրտը ՛՛ ֆիլմն է,որը և դասագիրք է վավերագրության, և պարզապես էմոցիոնալ ֆիլմ,որը կարելի է դիտել։

Ադապտացիա ֆիլմը Երևանում կունենա ցուցադրություններ,որոնց կծանոթանաք հետևելով ռեժիսորի ֆեյսբուքյան էջին կամ իվնթներին ու նորություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
18 Հունիսի 2018 - 19:54
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 482.59 դրամ՝ նվազելով 0.09 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Օնիկ Գասպարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
18 Հունիսի 2018 - 19:51
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Արմեն Սարգսյանը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ է նշանակել
18 Հունիսի 2018 - 19:42
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել:
Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր
18 Հունիսի 2018 - 19:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաեւ 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի
18 Հունիսի 2018 - 19:34
ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում:
Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. Aysor.am
18 Հունիսի 2018 - 19:27
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել
18 Հունիսի 2018 - 19:24
Նախագահ Արմեն Սարգսյանի 2 հրամանագրերով նոր ազատում ու նշանակում է եղել ՊՆ-ում:
Հունիսի 19–ին կկայանա ԱԺ արտահերթ երկու նիստ
18 Հունիսի 2018 - 19:19
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ավարտից անմիջապես հետո կգումարվի եւս մեկ արտահերթ նիստ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12188
 
Լրահոս`