Facebook   Twitter
 
Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

Նոր Ֆիլմի թեման Ոգեշնչում է ունեցել Գիտությունից․ Մաննե

08 Մարտի 2018 - 15:04
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմի հեղինակը ՝ Մաննեն նկարահանում է իր նոր ֆիլմը,որը ոգեշնչում է ունեցել գիտությունից։ 
Դիպլոմային աշխատանքս է,հիմա մոնտաժային փուլում է,որի ժամանակ էլ ստեղծվում է ամեն ինչ։ Այս անգամ ևս ներկայացնելու եմ ֆիլմ,որը բացահայտում է ինչ-որ պրոցես։ Ֆիզիկայի,քիմիայի հանդեպ հետաքրքրությունս ի վերջո հանգեցրին նոր ֆիլմի գաղափարին։ Շատ հնարավոր է,որ դրանք անգամ չերևան ֆիլմում,բայց ոգեշնչումն է ամեն ինչի հիմքը։
Եթե նախկինում ցույց եմ տվել ադապտացվող քաղաքը,այս անգամ հակառակն է լինելու,սակայն մանրամասնությունները կլինեն ավարտից հետո։ Վավերագրական ֆիլմերը շատ անկանխատեսելի են և մինչև ավարտը չեմ մանրամասնի։

Ֆիլմերը գալիս են ֆիլմերից

Բազմիցս նշել եմ,որ իմ ոգեշնչումը գլխավորապես գալիս է Արտավազդ Փելեշյանի կինեմատոգրաֆից։ Կարծում եմ ավելի լավ կլիներ, որ հայ հանդիսատեսը ավելի լավ ծանոթ լիներ նրա ֆիլմերին,շատ ու շատ << Ֆիլմերի >> փոխարեն ։ Կինո հասկացողությունն առհասարակ կապում եմ պոեզիայի հետ։ Սակայն դա իմ հայացքն է և իմ ստեղծագործական մոտեցումը։ Այլ ժանրերը նույնպես մեծ ազդեցություն են թողնում ու դասագիրք դառնում։ Շատ ժամանակ քեզ հակառակ բևեռում գտնվող ֆիլմից կարող ես նոր գաղափար ստանալ։ Իմ ֆիլմացանկում առավել տեղ են գրավում կինոլեզուն փոփոխած ֆիլմերը,առավել փիլիսոփայականները։

Երևի դրանք ավելի շատ հենց կինոյով զբաղվող մարդիկ են նայում։ Մի տեսակ ներքին ուրախություն եմ զգում,երբ կինոյի հետ կապ չունեցող մարդը տեսած է լինում և կիսվում է Տարկովսկու, Փարաջանովի, Փելեշյանի կամ այլ հեղինակային կինոյի օրինակներով։ Նրանց ժանրը սահմանափակվում է իրենց կյանքով և ստեղծագործությամբ։ Նրանց շարունակնելն անկարելի է։ Ինչ վերաբերում է ժամանակակից կինոյին կնշեմ մի քանի անուն,որոնք ամենաշատն են տպավորում՝ Դոլան,Ջարմուշ,Սորենտինո, Ուենդերս․․․ Խաղարկային ֆիլմերը միշտ ավելի շատ են նայվել,բայց իմ կարծիքով այսօր վավերագրականը չի զիջում իր տեղը ։ Վերջին նայած վավերագրական լիամետրաժ ֆիլմը, որը իսկապես մեծ ազդեցություն թողեց ինձ վրա՝ Քենեթ․Կարլսոնի " Նուբայի Սիրտը ՛՛ ֆիլմն է,որը և դասագիրք է վավերագրության, և պարզապես էմոցիոնալ ֆիլմ,որը կարելի է դիտել։

Ադապտացիա ֆիլմը Երևանում կունենա ցուցադրություններ,որոնց կծանոթանաք հետևելով ռեժիսորի ֆեյսբուքյան էջին կամ իվնթներին ու նորություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանապետին կից հասարակական խորհրդի թեժ գծին ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ
23 Սեպտեմբերի 2018 - 14:22
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի թեժ գծին ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ:
ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ
23 Սեպտեմբերի 2018 - 14:19
Ժամը 13:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:
Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ
23 Սեպտեմբերի 2018 - 14:06
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռևս չի մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը
23 Սեպտեմբերի 2018 - 14:04
Ավան վարչական շրջանի 1/19 ընտրական տեղամասում ժամը 13:05-ի դրությամբ 1854 ընտրողից քվերակության է մասնակցել 398-ը: Այս մասին ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը:
Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի»
23 Սեպտեմբերի 2018 - 14:02
Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
ժողովուրդը պետք է վստահության քվեն տա նոր Հայաստանին․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 13:57
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն նոր Հայաստանի, հանուն հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի։
Հայկ Մարությանը կատարեց իր քաղաքացիական պարտքը. քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու նրա առաջին քայլը (Լուսանկարներ)
23 Սեպտեմբերի 2018 - 13:51
Քիչ առաջ Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված 9/47 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը:
Հայկ Մարությանը չի վաճառել Հյուսիսային պողոտայում իր բնակարանը
23 Սեպտեմբերի 2018 - 13:40
«Շնորհավորում եմ ձեզ՝ վերջին տասնամյակների ընթացքում ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ»,- քիչ առաջ լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հորդորելով թույլ տալ իրեն քվեարկել և հետո պատասխանել հարցերին։
Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան
23 Սեպտեմբերի 2018 - 13:38
Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. «Ի՞նչ է պակասում Երևանին» թեմայով «Մեդիա Կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 13666
 
Լրահոս`