Facebook   Twitter
 
Մարտի 8-ին Իտալիայում անցկացվող գործադուլը զբոսաշրջիկներին առանց տրանսպորտի կթողնի

Մարտի 8-ին Իտալիայում անցկացվող գործադուլը զբոսաշրջիկներին առանց տրանսպորտի կթողնի

08 Մարտի 2018 - 16:07
Իտալական արհմիությունները տեղական Non Una di Meno ֆեմինիստական շարժման աջակցությամբ մարտի 8-ը իտալական մայրաքաղաքում գործադուլի օր են հայտարարել: Ակցիան պետք է ուշադրություն հրավիրի իտալական հասարակության մեջ կանանց հանդեպ անարդարությունների նկատմամբ: Կազմակերպիչների կողմից նշվող խնդիրների շարքում են խտրականություն աշխատավայրում եւ բռնության աճող մակարդակը, փոխանցում է Nat-geo-ն:
Գործադուլին մասնակցում են նաեւ կրթության եւ հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցները: Արդյունքում, արդեն հինգշաբթի գիշերն ավտոբուսները դադարներով կաշխատեն կամ ընդհանրապես չեն աշխատի, իսկ մարտի 8-ին ավտոբուսները, տրամվայները, մետրոն եւ մերձքաղաքային գնացքները չեն գործի 8:30-ից մինչեւ 17:00-ը եւ 20.00-ից՝ մինչեւ օրվա վերջ: Fiumicino օդանավակայանում օրվա կեսից գործադուլին կմիանան նաեւ երթակարգավարները, ինչը կհանգեցնի իտալական մայրաքաղաքի երկնքի փակմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է
18 Հունիսի 2018 - 20:41
Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
18 Հունիսի 2018 - 20:32
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:
«Մանվելը գրուզավիկներով պատերազմի դաշտից եղած-չեղածը տարել լցրել է Արա Լեռում իր դաչան». կինն ահազանգում է (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:20
Օգտատարերից մեկն ահազանգային տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի դաշտից բեռնատարերով իրեր է տարել ցրել Արա լեռում գտնվող իր ամառանոցը:
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 20:15
Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին՝ Մյասնիկյան պողոտայում «Opel» ավտոմեքենա է այրվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջները հաշված րոպեների ընթացքում մարել են հրդեհը։
Սահմանագծի Նախիջեւանի հատվածում լարվածություն կա, բայց իրադրությունը վերահսկելի է. փոխնախարար
18 Հունիսի 2018 - 20:14
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրադրությունը վերահսկելի է: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. Փաշինյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին
18 Հունիսի 2018 - 20:10
ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։ Այս մասին, այսօր հունիսի 18-ին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դոլարն ու եվրոն աննշան թուլացել են
18 Հունիսի 2018 - 19:54
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 482.59 դրամ՝ նվազելով 0.09 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11938
 
Լրահոս`