Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊՆ-ն մտադիր է Զինված ուժերում ներդնել նոր սարքավորումներով եւ արդիականացված ճաշարանային համալիրներ
11 Դեկտեմբերի 2018 - 12:20
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով եւ անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում եւ մարտական հերթապահության դիրքերում:
Քննարկվել է խաղաղապահ բրիգադում կին զինծառայողների իրավունքների թեման
11 Դեկտեմբերի 2018 - 11:13
Սույն թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի միջեւ կնքված համաձայնագրի, 2018թ. համագործակցության շրջանակներում եւ «Ընդեմ կանանց նկատմամբ բռնության 16 (տասնվեց) օրյա քարոզարշավի» ու «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ» խաղաղապահ բրիգադում կազմակերպվեց հանդիպումներ ու պարապմունքներ կին զինծառայողների հետ:
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին
10 Դեկտեմբերի 2018 - 16:01
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
Հայկական բանակի կործանիչ հզորությունը․ ՊՆ-ն ցուցադրել է «Իսկանդերներն» ու «Սկադները» (Տեսանյութ)
08 Դեկտեմբերի 2018 - 18:19
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր տեսանյութ, որում ներկայացնում է հայկական բանակի ամենահեռահար ու ամենահզոր խոցման միջոցները՝ 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր» և «Սկադ» հրթիռային համալիրները։
Սիսիանում վերջին հրաժեշտը տվեցին ձնահյուսի տակ մնացած սերժանտին
08 Դեկտեմբերի 2018 - 16:32
Սիսիանում վերջին հրաժեշտը տվեցին դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանին:
ՊՆ և ԵՊԲՀ համագործակցության արդյունքում բժիշկներ կգործուղվեն Ջաբրաիլ
08 Դեկտեմբերի 2018 - 15:59
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու են Ջաբրաիլի հոսպիտալում:
Եռաբլուր պանթեոնում հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները
08 Դեկտեմբերի 2018 - 15:45
Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Կրակի կառավարում՝ մարտական հրաձգությամբ․ կադրեր Արցախի ՊԲ զորախաղերից (Տեսանյութ)
08 Դեկտեմբերի 2018 - 15:37
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր ջում տեղադրել է տեսանյութ՝ կից տեղեկությամբ․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 215
 
Լրահոս`