Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին. մեկնաբանում է Սենոր Հասրաթյանը
15 Հունիսի 2017 - 15:03
Սահմանային իրավիճակի և հակառակորդի կողմից անցակցվող վերջին զորավարժությունների մասին «Արցախպրես»-ը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ
14 Հունիսի 2017 - 20:07
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:
Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել
14 Հունիսի 2017 - 18:19
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր՝ հունիսի 14-ին, պայմանագրային զինծառայող է մահացել:

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
13 Հունիսի 2017 - 19:25
ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը:
Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13 Հունիսի 2017 - 19:15
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՊՆ-ն 1-ին կուրսն ավարտող և զորակոչի ենթակա տղաներին առաջարկում է տարկետմամբ շարունակել ուսումը՝ անվճար հիմունքով
12 Հունիսի 2017 - 18:56
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:
Դիրքերում ծառայակցին սպանելու մեջ մեղադրվողը դատարանում գրիչը նետել է մահացած զինծառայողի մոր վրա
12 Հունիսի 2017 - 17:47
Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Միքայել Զաքարյանը գրիչ է նետել Հովհաննեսի իրավահաջորդի՝ մոր վրա:
Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 24-րդ տարելիցը (Լուսանկարներ)
12 Հունիսի 2017 - 17:20
Այսօր Ղարաբաղյան պատերազմի և ՀՀ ազգային հերոս, հայ դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) մահվան 24-րդ տարելիցն է։


Հայկական զինուժը չի հրդեհել ադրբեջանական բնակավայրերի մոտակա տարածքները. ԱՀ ՊԲ
12 Հունիսի 2017 - 11:32
Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:

1 | 106 | 107 | 108 | 109 | 110 | 111 | 112 | 113 | 114 | 115 | 116 | 117 | 118 | 119 | 120 | 148
 
Լրահոս`