Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամառային զորակոչի ընթացքում գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
19 Հունիսի 2018 - 17:27
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
19 Հունիսի 2018 - 17:03
Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին:
Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել
18 Հունիսի 2018 - 23:45
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ այսօր Զինված ուժերում մի շարք նշանակումներ են տեղի ունեցել:
էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը. ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ վերջին խոսքերը
18 Հունիսի 2018 - 19:07
Արցախյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ոչ ապրել է ուզում, պատրաստ է պայքարի, հաղթանակի թեկուզ կյանքի գնով: Պատերազմի առաջին իսկ օրերին առաջնագծում անփորձ, բայց հայրենասեր ու ազգասեր, մարդասեր ու հողասեր տղաներ էին կանգնած: Նրանց շարքերում էր նաև քաջասիրտ ու անվախ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ: Հրապարակվածը նրա երկրային կյանքի վերջին խոսքերն են:
Ապրիլին ՊՆ չմատակարարված ապրանքների պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն մայիսի 21-ից սկսած. ՊՆ
18 Հունիսի 2018 - 19:06
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:
Քաջերի հոգիները ճախրում են երկնքում, նրանց Արծվային թռիչքը վախճան չունի
18 Հունիսի 2018 - 15:38
Քաջերի հոգիները ճախրում են երկնքում, նրանց Արծվային թռիչքը վախճան չունի. հենց այս տրամաբանությամբ էլ Սիսիանում «Արծիվ Սիսական» խորագրով միջոցառում էր կազմակերպվել, նվիրված Արցախյան քառօրյա պատերազմի նահատակ Մայիս Միրզոյանի ու նրա հետ նահատակված քաջորդիների հիշատակին:
Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունը կատարելու է ՊՆ-ում
18 Հունիսի 2018 - 11:24
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
10 օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա կա
17 Հունիսի 2018 - 09:02
Արցախի զորամասերից մեկի դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 147
 
Լրահոս`