Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները
11 Սեպտեմբերի 2018 - 17:58
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությոան շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։
«Շանթ 2018». Զորավարժության ղեկավարը ՀՀ վարչապետն է, ԳՇ պետը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը
11 Սեպտեմբերի 2018 - 16:27
«Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարում է ՀՀ վարչապետը, ԳՇ պետը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Շանթ-2018». Զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը սրել է իրավիճակը սահմանին
11 Սեպտեմբերի 2018 - 14:50
«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը գործողություններ է սկսել սահմանին:
Մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը
11 Սեպտեմբերի 2018 - 10:58
Հայաստանում այսօր մեկնարկել է «Շանթ 2018» զորավարժությունը, որոնք կընթանան մինչև սեպտեմբերի 14-ը: Զորավարժություններին մասնակցում են պետական բոլոր կառույցները:
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսը
10 Սեպտեմբերի 2018 - 18:04
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է եռօրյա գիտական կոնֆերանսը` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին:
«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը. Արծրուն Հովհաննիսյան
10 Սեպտեմբերի 2018 - 16:17
«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը և գրեթե բոլոր պետական կառույցները, և պետական համակարգը խաղաղից կբերվի ռազմական վիճակի:
Կապանի զորամասում տոնական օր է (Լուսանկարներ)
08 Սեպտեմբերի 2018 - 20:12
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր մասնակցեց Կապանի N զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՊՆ-ն հայտարարում է պահեստազորի սպաների ընդունելություն
08 Սեպտեմբերի 2018 - 19:09
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն:
Զինվորականներին՝ բջջային հեռախոսի և ինտերնետի հնարավորություն, բայց բարձր վերահսկողության ներքո. քննարկումներ ՊՆ-ում
08 Սեպտեմբերի 2018 - 17:20
ԶՈՒ-ի բարեփոխումների հարցը քննարկվում է պաշտպանության նախարարությունում ընթացող գիտական կոնֆերանսում: Այսօրվա քննարկումները հիմնականում վերաբերել են անձնակազմի իրային ապահովման արդիականացմանը, զինված ուժերի հեղինակության բարձրացման խնդրին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 185
 
Լրահոս`