Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը
08 Սեպտեմբերի 2018 - 14:13
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը:
Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն․ Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
08 Սեպտեմբերի 2018 - 14:09
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կրճատման խնդրին։
Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ
07 Սեպտեմբերի 2018 - 19:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:
Բանակում երիտասարդը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլեւ պետք է ավելացրած դուրս գա բանակից
07 Սեպտեմբերի 2018 - 10:37
Բանակը պետք է վերածվի կրթական եւս մեկ օղակի, երիտասարդը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլեւ պետք է ավելացրած դուրս գա բանակից:
Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին
06 Սեպտեմբերի 2018 - 20:49
Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն:
Կառավարությունը զինված ուժերում նախընտրական քարոզչության մեխանիզմներ կսահմանի
06 Սեպտեմբերի 2018 - 19:33
Հայաստանի կառավարության 2018 – 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որն ընդունվել է այսօր, Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասում նշվում է, որ զինծառայողների շրջանում իրականացվելու են իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
Կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է. Արծրուն Հովհաննիսյան
06 Սեպտեմբերի 2018 - 19:27
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Facebook -ի իր էջում գրել է, որ կին խաղաղապահների առաջին դասակն արդեն ձևավորված է:
Կառավարությունը ջանալու է «բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչ» ստեղծել (լուսանկար)
06 Սեպտեմբերի 2018 - 16:32
Կառավարությունն այսօր ընդունել է իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում պաշտպանության նախարարության հատվածի առաջին կետում հիշատակվում է «Բանակի սպառազինում, կառավարման համակարգի արդիականացում և անձնակազմի մարտական վարպետության բարձրացում» տողը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 185
 
Լրահոս`
 
 
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր