Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին
06 Դեկտեմբերի 2018 - 21:26
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ:
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած
06 Դեկտեմբերի 2018 - 16:00
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։
Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան
06 Դեկտեմբերի 2018 - 12:05
Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական բանակի մահաբեր ուժը (Տեսանյութ)
06 Դեկտեմբերի 2018 - 10:54
Հայկական զինված ուժերը շարունակում է համալրվել նորագույն սպառազինությամբ, մասնավորապես` հզոր հրթիռային և համազարկային կայանքներով:
Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները. Արծրուն Հովհաննիսյան
04 Դեկտեմբերի 2018 - 21:06
Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները:
Անհրաժեշտ է կենտրոնանալ ԶՈՒ–ում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործմանը. Տոնոյան
04 Դեկտեմբերի 2018 - 18:44
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային:
ԶՈՒ ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում, օդաչուները զոհվել են
04 Դեկտեմբերի 2018 - 15:25
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Վթարի վայրը հայտնաբերվել է։
ՀՀ ԶՈւ մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է. ՊՆ
04 Դեկտեմբերի 2018 - 12:34
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում,
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում
03 Դեկտեմբերի 2018 - 19:14
Դեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 218
 
Լրահոս`