Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իր զորքը սահմանին՝ Ադրբեջանը սպասում է, թե ինչ կլինի Հայաստանում
09 Հունիսի 2018 - 12:17
Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի». գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռար
09 Հունիսի 2018 - 00:53
«Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
«Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում, փոքր ընդհատումներով, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է». Տիգրան Աբրահամյան
08 Հունիսի 2018 - 23:31
«Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում, փոքր ընդհատումներով, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է, ինչը տարբեր դրսևորումներով է արտահայտվում»,- մեկնաբանելով շփման գծում նախօրեին տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով Արցախում զինծառայող է վիրավորվել, 168.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Հարժիսում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Համլետ Մինասյանի 60-ամյակը
08 Հունիսի 2018 - 22:49
Այսօր Համլետ Մինասյանը կդառնար 60 տարեկան:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել. ՊԲ
08 Հունիսի 2018 - 14:09
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գեւորգ Անդրանիկի Խաչատրյանը:
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
08 Հունիսի 2018 - 12:47
Հունիսի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում։
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
08 Հունիսի 2018 - 12:05
Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից
07 Հունիսի 2018 - 15:50
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 147
 
Լրահոս`