Facebook   Twitter
 
Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

Al Jazeera–ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին ( Լուսանկարներ)

08 Մարտի 2018 - 16:21
Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորները դարձել են Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները, հոդվածը հրապարակվել է Al Jazeera կայքում։
Հոդվածում ներկայացված է Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող կանանց պատմությունն ու լուսանկարները։ Նրանցից Նարինե Ասատրյանը պատմում է, որ ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի, սակայն թույլ է տալիս ինչ–որ դրական գործ կատարել իր համայնքի համար։ Նարինեն 7 երեխաների մայր է եւ ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու, ուստի աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։

The HALO Trust–ը Ղարաբաղում գործում է 2000 թվականից։ 2015 թվականին HALO կազմակերպությունը աշխատանքի է վերցրել կանանց առաջին խմբին, որի մեջ այժմ 11 մարդ է մտնում։ Գրեթե նույնքան էլ վերապատրաստում են անցնում։ «Խախտելով ավանդական գենդերային դերերը, նրանք կարողանում են իրենց ընտանիքը պահել եւ որոշակի փոփոխություն բերել իրենց համայքում»,–գրում է հեղինակը։

Ամեն աշխատակցուհի օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

Նրանցից ոմանք նշում են, որ ականազերծման ծանր պահերից է արտակարգ եղանակային պայմաններում աշխատելը։ Իսկ մեկ այլ սակրավոր էլ՝ Վարդիթերը նշում է, որ ամենածանրը երեխաներից հեռու գտնվելն է։ Նա երկուշաբթիից ուրբաթ աշխատում է եւ միայն հանգստյան օրերն է անցկացնում երեխաների հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ակտիվացել են դիպուկահար խմբերը. Տիգրան Աբրահամյանը` սահմանային իրավիճակի մասին
10 Հունիսի 2018 - 15:04
Ադրբեջանական կողմի ակտիվությունը առաջնագծում հիմնականում դրսեւորվորվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվությամբ:
Խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան
10 Հունիսի 2018 - 00:01
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
«Կարմիր կովը կաշին չի փոխում». Ադրբեջանը չգնահատեց հայկական կողմի մեծահոգությունը
09 Հունիսի 2018 - 23:57
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ: Հայկական կողմը չի մերժել խնդրանքը:
Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք
09 Հունիսի 2018 - 14:39
Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին <<լավ>> է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան <<հերթական հաղթանակ>>:
Ընդունելիություն Արցախի պաշտպանության նախարարի մոտ
09 Հունիսի 2018 - 13:33
Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մոտ տեղի է ունեցել անձնական հարցերով հանրապետության ռազմական գերատեսչությանը նախապես դիմած թվով 21 զիծառայողների և քաղաքացիական անձանց ընդունելիություն:
Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ
09 Հունիսի 2018 - 13:30
Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Հայկական կողմը թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին
09 Հունիսի 2018 - 13:02
Ադրբեջանական կողմը հունիսի 6-ին և 7-ին դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 149
 
Լրահոս`