Facebook   Twitter
 
Նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպել է համալսարանի դասախոսներին

Նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպել է համալսարանի դասախոսներին

08 Մարտի 2018 - 18:27
Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները արտերկրում:
Մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաեւ խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:

Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները:

Արմեն Սարգսյանը համալսրանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
13 Դեկտեմբերի 2018 - 21:23
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
Կանանց տեսակներ, որոնց հետ չեն ուզում ամուսնանալ
13 Դեկտեմբերի 2018 - 21:21
1. Միսս «ո՞վ է այստեղ գլխավորը»
Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը՝ հանգստի վայրից
13 Դեկտեմբերի 2018 - 21:07
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» մրցանակակիր Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Դատապարտյալների հիվանդանոցը կտեղափոխվի նոր՝ ավելի բարեկարգ պայմաններ ունեցող հաստատություն
13 Դեկտեմբերի 2018 - 20:55
«Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 մահճակալանոց ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում, որովհետև ամբողջությամբ փակելը հնարավոր չէ, և միջազգային պրակտիկայում չկա: Այնտեղ կգտնվեն այն դատապարտյալները, որոնք երկարատև խնամքի կարիք ունեն, օրինակ՝ հոգեբուժական, նարկոլոգիական պրոֆիլի հիվանդները, տուբերկուլյոզով հիվանդները, ինչու չէ, նաև այն անձինք, որոնք քաղաքացիականում կվիրահատվեն, բայց վերականգնողական բուժումը մեզ մոտ կանցնեն»,- պարզաբանել է Քրմոյանը:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Ն. Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
13 Դեկտեմբերի 2018 - 20:23
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում:
Չեմ կարծում՝ խորհրդարան անցած ուժերը վարչապետին դիմադրելու կամք կունենան. Վազգեն Մանուկյան. Ankakh.com
13 Դեկտեմբերի 2018 - 20:14
Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։
Աննա Թովմասյանը եւ Արամեն՝ հետաքրքիր կերպարում
13 Դեկտեմբերի 2018 - 19:57
Երգչուհի Աննա Թովմասյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արամեի հետ։
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
13 Դեկտեմբերի 2018 - 19:39
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև
Արմեն Ադամյանը հեռացավ «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից
13 Դեկտեմբերի 2018 - 19:25
Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը դեկտեմբերի 13–ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16587
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ