Facebook   Twitter
 
Ցանկացած երջանիկ տղամարդու կյանքում ամենամեծ դերը հենց կինը պետք է ունենա. Գնել Ուլիխանյան

Ցանկացած երջանիկ տղամարդու կյանքում ամենամեծ դերը հենց կինը պետք է ունենա. Գնել Ուլիխանյան

08 Մարտի 2018 - 19:40
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ դերասան Գնել Ուլիխանյանի պատմել է‚ թե ինչպես է նա պատրաստվում տոնական օրը անցկացնել կնոջ և դստեր հետ: Գրում է Life.panorama.am-ը:
Գնելը զրույցի սկզբում նախ նշեց, որ իր և բոլոր տղամարդկանց կյանքում կնոջ դերը շատ մեծ է.

«Կինն իմ կյանքում ամենակարևոր ու մեծ դերն ունի, և առհասարակ, կարծում եմ` ցանկացած երջանիկ տղամարդու կյանքում ամենամեծ դերը հենց կինը պետք է ունենա, իսկ ես ինձ երջանիկ տղամարդ եմ համարում: Եվ ընդհանրապես, լինի սիրելիի, մոր, թե դստեր տեսքով կնոջ նշանակությունը շատ մեծ է իմ կյանքում և փառք Աստծո այդ երեք ուղղություններով էլ ես հարուստ եմ. դրանում համոզվում եմ ամեն Աստծո օր»,- նշեց դերասանը:

Գնել Ուլիխանյանը նկատեց, որ հանուն սիրո պատրաստ է ամեն ինչի.
«Ես պատրաստ եմ անել անգամ անհնարինը, միայն թե կինս լինի երջանիկ և միշտ ժպտա: Ես ոչ միայն պատրաստ եմ ամեն ինչ անել, այլև հպարտությամբ կարող եմ նշել, որ դա միշտ եմ անում: Իմ կնոջ կյանքում ես անփոխարինելի տեղ ունեմ, և դրա մասին է վկայում մեր ամուր ընտանիքը»,- ընդգծեց նա:

Խոսելով Մարտի 8-ի մասին` Գնելը հիշեց այս տոնի հետ կապված մի պատմություն, որն, իր խոսքով, մշտապես ծիծաղելով է հիշում.

«Մի քանի տարի առաջ ընկերներով որոշել էինք մեր կանանց համար ռոմանտիկ օր կազմակերպել: Դե կանայք, ինչպես պետքն է, գեղեցկացել էին, պատրաստվել` հաշվի առնելով ամեն մի մանրուք, բայց մենք նախապես ոչ մի տեղ չէինք պայմանավորվել, իսկ մեր քաղաքում այդ օրը ոչ մի ազատ տեղ չգտանք: Արդյունքում ստիպված արդեն ուշ երեկոյան խինկալիանոցում նշեցինք Մարտի 8-ը, ճիշտ է` ռոմանտիկ երեկո չստացվեց, բայց կարևորը կուշտ հաց կերանք»,- ժպիտով պատմեց դերասանը:

Անդրադառնալով այսօր տոնը նշելուն և նվերներին` Գնել Ուլիխանյանը նշեց.

«Իհարկե, միշտ էլ հաճելի է նվերներ մատուցել ու ստանալ: Ես ու Աննան երբեք տոների չենք սպասում, որ իրար նվերներ մատուցենք: Մենք շատ հաճախ ենք միմյանց համար անակնկալներ մտածում ու անում, իհարկե, եթե անկեղծ լինեմ, ապա կխոստովանեմ, որ այդ հարցում Աննան ավելի ակտիվ է: Ինչ վերաբերվում է այսօրվա նվերին, արդեն մեկ շաբաթ առաջ եմ պատրաստել: Ի դեպ` առաջին տարին է, որ նվեր եմ պատրաստել ոչ միայն կնոջս, այլև դստերս` Մալվինայի համար: Պետք է խոստովանեմ, որ դա շատ հաճելի և պատասխանատու պահ էր ինձ համար: Հուսամ` նրանք կհավանեն հայրիկի նվերները»Զրույցի վերջում Գնելը հղեց նաև իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը.

«Շնորհավորում եմ առաջինը մայրիկիս և բոլոր հայ մայրերին, նրանց ամենակարեորը առողջություն եմ մաղթում: Շնորհավորում եմ նաև կնոջս և ուզում եմ կրկին ասել, որ շատ եմ սիրում նրան: Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, քրոջս ու առհասարակ բոլոր քույրերին: Իսկ ամենկարևորն ու սրտանցը շնորհավորում եմ իմ աղջկան` Մալվինային, պապան աշխարհում ամենաշատը իրեն է սիրում»:

 
Նմանատիպ նորություններ
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
Բահրեյնի ԱԳ նախարարը Ավստրալիայի որոշումը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք վտանգավոր չի համարում
16 Դեկտեմբերի 2018 - 19:50
Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
Մաշկը սպիտակեցնող դիմակ կարտոֆիլով եւ բնական յուղերով
16 Դեկտեմբերի 2018 - 19:28
Կարտոֆիլը մեր մաշկի փրկիչն է։
Արցախ ներմուծված ապրանքների ծավալը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 22.8 %-ով
16 Դեկտեմբերի 2018 - 19:26
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել
16 Դեկտեմբերի 2018 - 18:50
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14340
 
Լրահոս`