Facebook   Twitter
 
Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

08 Մարտի 2018 - 19:44
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեն վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել է տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր են ընկել։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
18 Դեկտեմբերի 2018 - 18:35
Թուրքիայում երկու տարվա ազատազրկման է դատապարտվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, որին դատարանը մեղավոր է ճանաչել «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու մասին հոդվածով:
Ճապոնիան կավելացնի Միացյալ Նահանգներից ռազմական տեխնիկայի գնումները
18 Դեկտեմբերի 2018 - 18:30
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Ճապոնիան կարագացնի միջոցների հատկացումը առաջատար կործանիչների, մեծ հեռահարության հրթիռների եւ այլ սարքավորումների ձեռքբերման համար`ամերիկյան ուժերին աջակցելու նպատակով` տարածաշրջանում ՌԴ-ի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության շրջանակներում, հաղորդում է Reuters-ը `վկայակոչելով կառավարության փաստաթղթերը:
Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել
18 Դեկտեմբերի 2018 - 18:25
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. միայն ռուսերեն էր գրում ու կարդում և չէր օգտագործում ուկրաիներենը, հաղորդում է Українська правда-ն:
«Կանացիությունը պետք չէ թուլության հետ շփոթել». Տաթեւիկ Ադումյան
18 Դեկտեմբերի 2018 - 18:21
Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ կանացիությունը պետք չէ թուլության հետ շփոթել։
Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. Պուտին
18 Դեկտեմբերի 2018 - 18:15
Հայրենական ռազմական արդյունաբերության համալիրում տեղ գտած նորույթները «ավելացրել են բանակի եւ նավատորմի ներուժը, դրանով իսկ մոտակա տասնամյակներում հուսալիորեն ու անվերապահ կերպով ապահովելով Ռուսաստանի անվտանգությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության գործընկերների հետ ամփոփիչ հանդիպմանը, փոխանցում է «ՌԲԿ»–ն։
Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու արարողությամբ պայմանավորված փողոցներ են փակ լինելու
18 Դեկտեմբերի 2018 - 18:06
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում:
Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյում Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար մոտ
18 Դեկտեմբերի 2018 - 17:52
Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյում Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար մոտ։
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք
18 Դեկտեմբերի 2018 - 17:33
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։
Խոշոր հափշտակություն Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում. մեղադրանք է առաջադրվել 4 անձի
18 Դեկտեմբերի 2018 - 17:30
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14358
 
Լրահոս`