Facebook   Twitter
 
«Կնոջը պետք է միշտ բռի մեջ պահել». Ալեքսանդր Բաբասյան

«Կնոջը պետք է միշտ բռի մեջ պահել». Ալեքսանդր Բաբասյան

08 Մարտի 2018 - 20:06
Մարտի 8–ին` կանանց միջազգային օրվա առթիվ «Արմենպրես լայֆ»-ը բլից հարցում է անցկացրել դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ:
-Մեկ օր առանց Լիլիթի

-Տխուր, բայց հետաքրքիր։ Երբ մենակ եմ լինում, փորձում եմ միշտ ինչ-որ բանով զբաղվել։

-Ինչպե՞ս եք փորձում երջանկացնել Ձեր կնոջը։

-Ամեն քայլափոխի պետք է ցույց տաս, որ իրոք հոգատար ես եւ իր քմահաճույքները տանես։ Քանի որ ցանկացած կին, եթե սիրված է, մի փոքր էլ քմահաճ է։

-Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։

-Ես սիրո արտահայտման մեջ մի քիչ տարօրինակ եմ։ Շատ հաճախ, ամեն քայլափոխին իմ վերաբերմունքով, անակնկալներով ու արարքներով եմ արտահայտում իմ սերը, սակայն բառերով չեմ կարողանում։ Ամեն դեպքում կինս սիրված է իմ կողմից։

-Ի՞նչը կարող է Լիլիթի տրամադրության անկման պատճառը լինել։

-Նա կարող է նեղանալ, երբ ես իր հետ կոպիտ լինեմ, ուշադիր չլինեմ, ուրիշ գործով ավելի մեծ հաճույքով զբաղվեմ, քան իր հետ ժամանակ անցկացնեմ։ Օրինակ՝ ֆուտբոլ դիտեմ, խաղ խաղամ եւ այլն։ Բայց դա ոչ հաճախ է լինում։

-Ինչպե՞ս եք բարձրացնում նրա տրամադրությունը։

-Միանգամից իր սիրած անակնկալներն եմ մատուցում եւ նա ուրախանում է։

-Լիլիթին բնորոշող երեք հատկանիշ։

-Բարի, արդար եւ տաքարյուն։

-Ի՞նչ կփոխեք ձեր կնոջ մեջ։

-Ես չեմ փորձում փոխել իմ կնոջը։ Ես սիրում եմ նրան այնպես, ինչպես կա։

-Կնոջը պետք է միշտ:

Բռի մեջ պահել, որպեսզի երբեք ներդաշնակությունը, սերը, հարգանքը չկորի։ Եթե միշտ մենակ սիրես, կկորցնես։

-Պատրաստվե՞լ եք կանանց տոնին՝ միամսյակին։

Այո, իհարկե։ Միամսյակը պետք է էլ ավելի ծաղկուն լինի, քան մնացած ամիսները։ Չնայած մնացած օրերին էլ կնոջս համար ծաղկուն են։ Ես այնպես եմ անում, որ անընդհատ նա իրեն սիրված զգա։ Պարտադիր չէ, թե ինչ ես նվիրում։ Կարեւոր է, թե ինչպես ես մատուցում։ Կարող ես շատ թանկարժեք նվերն այնպես մատուցել, որ գեղեցիկ չլինի։

-Ասում են միամսյակին տղամարդկանց գրպանները դատարկվում են, իսկ Ձե՞րը։

-Գրպաններս միշտ լիքն են, չեն հասցնում դատարկվել։
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11958
 
Լրահոս`