Facebook   Twitter
 
Մարտի 8-ին նախորդող օրերին դրամահավաքներ են եղել, սակայն գումարները վերադարձվել են ծնողներին՝ պատճառաբանությամբ, թե ստուգումներ են լինելու. Ա. Հարությունյան

Մարտի 8-ին նախորդող օրերին դրամահավաքներ են եղել, սակայն գումարները վերադարձվել են ծնողներին՝ պատճառաբանությամբ, թե ստուգումներ են լինելու. Ա. Հարությունյան

08 Մարտի 2018 - 20:09
Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Երևան քաղաքում գտնվող 1-ական մանկապարտեզ և դպրոց՝ պարզելու, թե արդյոք մարտի 8-ի հետ կապված դրամահավաքներ իրականացվել են:
Երկու տեղում էլ դրամահավաքներ որպես այդպիսին չեն արձանագրվել, սակայն ավելի ուշ մի շարք ծնողներ այլ մանկապարտեզներից ու դպրոցներից սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացել են, որ դրամահավաքներ են եղել, սակայն հետո գումարները վերադարձվել են՝ պատճառաբանությամբ, թե ստուգողներ են գալու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արայիկ Հարությունյանը, ով տևական ժամանակ ակցիաներ ու հետաքննություններ է իրականացնում նախակրթական և ուսումնական կրթական հաստատություններում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:

«Դրամահավաք արձանագրելը շատ բարդ է, մանավանդ որ ծնողները հրաժարվում են, և այցելած 2 վայրում էլ ո՛չ դրամահավաք, ո՛չ նվիրատվություն չի եղել, բայց օրվա ընթացքում ծնողները կապ հաստատեցին ինձ հետ՝ նշելով, որ նախորդ օրերին դրամահավաքների գումարները վերադարձվել են՝ պատճառաբանությամբ, թե ստուգումներ են իրականացվելու, դրա համար էդ գումարները հետ ենք վերադարձնում:

Ենթադրում եմ, որ զգուշացվել են, որ կարող է այցելություններ լինեն մանկապարտեզ, և դրա համար, «շառից հեռու», մի՛ իրականացրեք այդ դրամահավաքները: Վերջինը ենթադրության մակարդակի է, որովհետև ծնողներն էլ հրապարակային չեն»,- մանրամասնեց «Ելքի» ավագանու անդամը:

Գումարների չափը եղել է 1500-3000 դրամի սահմաններում:

Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ այն, ինչ սկսվել է, շարունակական բնույթ է ունենալու:

«Որովհետև նաև կրթության խնդիր կա այստեղ. շատ ծնողներ դժվարությամբ են ընկալում դրամահավաքները կանխելու կոչը, նրանց թվում է, թե տարբեր վայրերում՝ դպրոց, մանկապարտեզ, դայակին կամ ուսուցչին գումար նվիրաբերելը լավություն է և աշխատանքի գնահատական է, բայց պետք է ծնողները հասկանան, որ էս երևույթները շատ բացասաբար են ազդում իրենց իսկ երեխաների հոգեբանության վրա: Եվ երեխաները փոքրուց փաստացի ականատեսն են լինում այն բանի, որ տարբեր խնդիրներ լուծելը, շնորհակալություն հայտնելը պետք է լինի դրամահավաքի միջոցով »,- ասում է ավագանու անդամը:

Հարությունյանի ամփոփմամբ՝ երեխաների մոտ կոռուպցիայի նկատմամբ դրական ընկալումները հենց ծնողների նման վարքից են գալիս:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15669
 
Լրահոս`