Facebook   Twitter
 
Կինը նույնիսկ մարտի դաշտում, մահվան շեմին է կին մնում. Աիդա Սերոբյան

Կինը նույնիսկ մարտի դաշտում, մահվան շեմին է կին մնում. Աիդա Սերոբյան

08 Մարտի 2018 - 20:15
«Ես մարտի դաշտ դուրս գալուց առաջ էլ ինձ կարքի էի բերում, շպարվում, որ եթե թշնամու գնդակը ինձ խոցի, գեղեցիկ լինեմ մահվան ճիրանում»,- այսօր «Կանանց միամսյակ: Հայ կնոջ դերը հասարակության մեջ: Ընտանիք և աշխատանք: Կանանց հորդորն ու պատգամը» թեմայով ասուլիսի շրջանակներում ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը:
Նա, շնորհավորելով մեր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, շնորհավորելոբվ նաև կին ազատամարտիկներին, մաղթեց որ ոչ մի մայր իր զավակի կորուստ չտեսնի, որ հայ երկինքը խաղաղ լինի, որ յուրաքանչյուր զինվոր անխոչընդոտ ծառայի և գա հասնի իր ծնողներին, ողջ ու առողջ:

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանն էլ ասաց, որ կոնկրետ այս տոնը ստեղծվել է կանանց կողմից՝ իրենց պայքարի շնորհիվ և միջոցով: սա ցույց է տալիս, որ կիը միշտ պայքարել է իր իրավունքների համար, հանրության մեջ իր դերը պահպանելու համար: 100 տարի անց, ըստ բանախոսի, մենք էլի պայքարելու տեղ ունենք: Այսօր Հայաստանում աշխատավոր, ստեղծագործող կինը շատ դժվար գործ է անում, որովհետև այսօր հանգստի օր է, ստանում ենք շնորհավորանքներ, իսկ վաղը վերադառնալու ենք դարձյալ մեր առօրյա հոգսերին: Ըստ բանախոսի՝ կինը զգացմունքային էակ է, որը տեսնում է այն բոլոր խոչընդոտները, ինչի առջև կանգնած են այլ հայ կանայք ևս, նա չի կարող աչքերը փակել այդ ամենի վրա:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, ՀՀ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի» վարիչ Կարինե Դանիելյանը ասաց, որ ինքը, որպես կին, երբեք չի զգացել, որ այդ փաստը կարող է կամ խոչընդոտել է Հայաստանում իր գործունեությանը: Այսինքն՝ սեռական խտրականության դեպքեր ինքը չի հանդիպել: Սակայն այսօր, մեր երկրում կա մեկ այլ ահագնացող վտանգ, արտագաղթը, արտերկրում աշխատանքը, որի պատճառով այսօր ամբողջ հավասարակշռությունը կին-տղամարդ փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, տղաները արտագնա աշխատանքի համար գնում են մեր երկրից, այլազգի կանաց հետ են ամուսնանում, եղած ընտանիքներն են քանդում, ինչը շատ լուրջ միջոցառումների ձեռնարկման կարիք ունի պետական մակարդակով:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը իր հերթին շնորհավորելով հայ կանաց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ասաց, որ Պլատոոնը մի երկխոսություն ունի, որ կոչվում է՝ Խնջույք: Փիլիսոփաները տարբեր հարցերի շուրջ բանավիճում են, զրուցում, և մի երիտասարդ փիլիսոփա նման պատմություն է անում, թե սկզբնապես երբ մարդիկ առաջացան երկրագնդի վրա, կանայք և տղամարդիկ միավորված էին, գնդաձև արարածներ էին, սակայն նրանք այնքան հզոր էին, որ Զևսը վախեցավ, ու հանձնարարեց Ապպոլոնին, որ թրով կիսի: Այդ օրվանից կանայք և տղամարդիկ փնտրում են իրենց կեսերին, և կամ գտնում են, կամ չեն գտնում:

Ըստ հոգեբանի՝ կանաց և տղամարդկանց հոգեբանական նմանությունները, իհարկե շատ են, բայց տարբերությունները ավելի աչքի զարնող են: Հոգեբանական տարբերություններից օրինակ կին առաջնորդը էապես տարբերվում է տղամարդ առաջնորդից: Կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են: Իսկ տղամարդը միտված է միմիայն իր հաղթանակի վրա: Մենք ասում ենք, որ տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք ավելի թույլ, բայց ինքնագնահատականի տեսանկյունից՝ տղամարդու ինքնագնահատականը շատ ավելի է կախված կնոջ տված գնահատականից, քան կնոջ ինքնագնահատականը՝ տղամարդու: Ըստ բանախոսի՝ կնոջ խոսքը ավելի է գոտեպնդում տղամարդուն, այդ խոսքը կարող է դարձնել նրան թագավոր, կարող է և իջեցնել անդունդի հատակը:

Անդրադառնալով հայ կանանց, հոգեբանը մաղթեց, որ այն մայրերը, որոնք իրենց զավակներին սպասում են հոգու թրթիռով ծառայությունից, հասնեն իրենց զավակների հետ վերադառնալուն, որ ոչ մի մայր չզգա զավակի կորուստ: Հոգեբանը մաղթեց նաև, որպեսզի հայ կինը հարգված լինի իր ընտանիքում, շրջապատում, հասարակությունում:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը
13 Դեկտեմբերի 2018 - 00:01
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, Facebook-ի ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։
«Ռոսկոմնադզորը» սպառնում է Ռուսաստանում արգելափակել Google-ը
12 Դեկտեմբերի 2018 - 23:34
Google ընկերության կողմից որոնման արդյունքերում արգելված բովանդակության նյութերի ֆիլտրման պահանջի չկատարման դեպքում օրենքում փոփոխություններ կկատարվեն, որով կթույլատրվի արգելափակել որոնողական համակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինին։
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջկան ամուսինն ու սկեսուրը պարբերաբար բռնության են ենթարկել
12 Դեկտեմբերի 2018 - 22:14
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:
Երեք ամսական Անիին ոստիկանները Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան. մայրը նրանից հրաժարվել էր (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2018 - 22:10
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։
Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին
12 Դեկտեմբերի 2018 - 22:02
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին արձակուրդ տրամադրելու մասին։
Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ
12 Դեկտեմբերի 2018 - 21:43
Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
12 Դեկտեմբերի 2018 - 20:40
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին
12 Դեկտեմբերի 2018 - 20:25
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14311
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական