Facebook   Twitter
 
Օրենքն էլ է կանանց ձեռքը, իշխանությունն էլ, ուղղակի տղամարդիկ տնից դուրս գլուխ են գովում, թե մենք ենք ղեկավարում. Սեյրան Սարոյան

Օրենքն էլ է կանանց ձեռքը, իշխանությունն էլ, ուղղակի տղամարդիկ տնից դուրս գլուխ են գովում, թե մենք ենք ղեկավարում. Սեյրան Սարոյան

08 Մարտի 2018 - 20:29
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը համաձայն չէ մի շարք իրավապաշտպաների հայտարարությունների հետ, թե Հայաստանում կանանց իրավունքները ոտնահարվում են:
«Օրենքն էլ է կանանց ձեռքը, իշխանությունն էլ, ուղղակի տղամարդիկ տնից դուրս գլուխ են գովում, թե մենք ենք ղեկավարում»,-ասաց նա:

Սարոյանի խոսքով՝ կինը չպետք է տղամարդուց իշխանություն պահանջի: «Խելացի կինը երբեք տղամարդուց իշխանություն չի ուզում, եթե ուզում ա, ուրեմն անխելք կնիկ ա, էն ա կամաց-կամաց վերցնում ա, էլ ինչի՞ ա ուզում»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանում այդ դեպքում ինչո՞ւ են ամուսնալուծությունները շատացել, գեներալը Սարոյանը պատասխանեց, թե դա միանշանակ կանանց մեղքով է. «Կնիկը կուզենա՝ տունը խաղաղություն կլինի, կուզենա՝ տունը կսարքի պատերազմ»:

Ի դեպ, Սեյրան Սարոյանը նշեց, որ տան իգական սեռի անդամների համար անակնկալներ է պատրաստել: «Իմ համար աշխարհի ամենաթանկ մարդն իմ մայրն ա, ո՞նց կարա անակնկալներ չլինի»,-ասաց նա և նշեց, թե ծաղիկներ էլ է գնել, նվերներ էլ և ոչ միայն մայրիկի, այլև կնոջ համար:

Սեյրան Սարոյանը Կանանց տոնի առթիվ շնորհավորեց հայ կանանց, աղջիկներին. «Շնորհավորում եմ մեր բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, հարսներին, մեր բալեքին, մեր ժուռնալիստներին։ Մենակ խաղաղության տարի լինի, ուրախ գարուն բացվի մեր ազգի վրա, լավ եղեք, առողջ եղեք»:

tert.am
 
Նմանատիպ նորություններ
Հրդեհ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում. տուժածներ չկան
18 Հոկտեմբերի 2018 - 08:49
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18 Հոկտեմբերի 2018 - 08:40
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հրազդանի քաղաքապետարանը դատի է տվել նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին. պահանջում է 2,85 մլն դրամ
18 Հոկտեմբերի 2018 - 08:27
Հրազդանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի դեմ՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:
Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը
18 Հոկտեմբերի 2018 - 00:05
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Եղանակը Հանրապետությունում
17 Հոկտեմբերի 2018 - 23:46
Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։
Գյումրիում մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների
17 Հոկտեմբերի 2018 - 23:10
Բակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների է հայտնաբերել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը։
Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել
17 Հոկտեմբերի 2018 - 22:48
Երգիչ Արա Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է հերթական ելույթից հետո։
«Նրա սեռական կյանքը երկակի է՝ նա հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ է». ԿՀՎ-ն Հիտլերի մասին զեկույց է գաղտնազերծել
17 Հոկտեմբերի 2018 - 22:46
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է նացիստական Գերմանիայի առաջնորդի մասին 1943 թվականի զեկույցը: Հետազոտության հեղինակները եզրահանգման են եկել, որ Երրորդ ռեյխի ֆյուրերն ունեցել է և՛ հոմոսեքսուալ, և՛ հետերոսեքսուալ կողմնորոշում:
Սպանված սկյուռիկը որսորդին վարակել է մահացու հիվանդությամբ
17 Հոկտեմբերի 2018 - 22:43
Ամերիկացի որսորդը, ով սկյուռիկ էր սպանել և կերել նրա ուղեղը, վարակվել է մահացու վտանգավոր հիվանդությամբ՝ գրում է Live Science-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13682
 
Լրահոս`