Facebook   Twitter
 
Չեմ սիրում մարտի ութը. Նազենի Հովհաննիսյան (Լուսանկար)

Չեմ սիրում մարտի ութը. Նազենի Հովհաննիսյան (Լուսանկար)

08 Մարտի 2018 - 22:56
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Հաղորդավարուհին լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Չեմ սիրում մարտի ութը։ Ես սիրում եմ մարտի 1-ը, 2-ը , երեքը, ու առահասարակ բոլոր օրերը, որոնք Կյանք են տալիս։ Մի սահմանեք մեկօրյա ուշադրություն ու ամփոփեք ձեր սերը մեկօրյա կամ մեկամասյա խղճուկ աշխարհիկում, սիրելի տղամարդիկ։ Մարտի ութը՝ տո՞ն, կանանց սիրել, նրանց պաշտել է պետք Ամեն օր։ Պետք չի նվիրել վիրտուալ ծաղիկներ կամ ձեռքի հետ առած «էնքան որ» նվերնվեր ձեր կանանց։ Կինը ձեր Մայրն է, Քույրն է, Դուստրն է, ձեր կյանքի Սերն է։

Պետք է խնայել կանանց, չմաշել նրանց տարեկան անտարբերությամբ ու հետո մեկ կամ երկու օր խմել կենացներ, թե բա «սրբություն» է մայրս։ Պետք չի օտարել ձեր սիրած կնոջը, ասելով՝ երեխաներիս մայրն է, ասեք իմ կյանքի Սերն է։ Դա է իրական տոնը։ Մի մաշեք կանանց։ Կինն այնքան փխրուն է, որքան դեռ չձևավորված սաղմն արգանդում, իսկ դուք անխնա նրանից պահանջում եք ԱՄԵՆ ինչ՝ քառակուսու մեջ դրված, փոխարենը տալով ձեր ունեցած ոչինչը։

Կինը լիովին ձևավորվում է միայն, երբ նրան սնում են ՍԻՐՈՎ։ ՄԻ պատժեք, մի կոտրեք ու մի փոխեք նրան, երբ պարզապես սիրել է պետք։ Խնայեք ձեր կյանքի Սիրուն՝ Կնոջը, նրան նվիրեք ձեր ԺՊԻՏԸ. ժպիտի մեջ Աստվածային զորություն կա ու Սեր, նրան նվիրեք ձեր ԽՆԱՄՔԸ, որով պարուրված՝ նա կլինի միշտ երիտասարդ ու գեղեցիկ, նվիրեք նրան ձեր Վստահությունը, դրանով նա կդառնա ազնիվ, ամենակարող ու կպաշտի ձեզ։

Ներումը նվիրեք ձեր։ Աստվածային պարգև է ներելու կարողությունն ու Սերն առանց դրա չի լինում։Մի մաշեք ձեր կանանց կասկածով, կենցաղային մանրությամբ կամ առօրեական անտարբերությամբ։ Կինն ամեն ինչ կանի ինքնուրույն. կսիրի, կվեհացնի, կվարի տնտեսությունը, կդառնա հազարը մեկում ֆունկցիոնալ «շարժիչ» միայն թե Դուք՝ տղամարդիկ, Սիրեք։ Սիրեք իսկապես, առանց նախապայմանի ու անկասկած։ Ինչպես սիրում եք ձեր երեխաներին։ Կինը՝ հավերժ երեխա է, եթե մի օրվա մեջ է ձեր սիրո դրսևորումը, ավելի լավ է ընտրեք հունիսի մեկը...)))»:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միքայել Մինասյանի սանիկ լինելը խարան չէ. Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 00:06
«Իմ Քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Սողոմոնյանը խոսել է համացանցում վերջին երկու օրերին անընդհատ իր անվան մասին շահարկվող լուրերի մասին, կապված այն բանի հետ որ վերջինս բարեկամական կապով կապված է Սերժ Սարգսյանի փեսայի հետ, այսինքն նրա սանիկն է:
ՀԱՀ-ում օրինականացրել են մարիխուանայի մասնավոր պահպանումը եւ օգտագործումը
19 Սեպտեմբերի 2018 - 00:05
ՀԱՀ-ի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրինականացրել է մարիխուանայի մասնավոր պահպանումը եւ օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Africa News-ին:
Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 եւ 16 տարեկան երեխաներ կան
19 Սեպտեմբերի 2018 - 00:02
Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանն Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 23:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է վարչապետի լրատվական ծառայությունը։
Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ
18 Սեպտեմբերի 2018 - 23:56
Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի, դիզայներ, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, Երևանից մեկնելուց առաջ հրաժեշտի գրառում է արել իր ինստագրամյան էջում:
Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
18 Սեպտեմբերի 2018 - 23:49
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:
Երիտասարդ ընտանիքը կես մլն դրամի գողություն է կատարել «Դալմա» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 23:37
«Դալմա» առևտրի կենտրոնում երիտասարդ ընտանիքն անկաշկանդ վերցրել է կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը,- այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ռիչարդ Գիրի երիտասարդ կինը հաստատել է, որ երեխա է սպասում
18 Սեպտեմբերի 2018 - 23:36
Օրերս Ռիչարդ Գիրի 35-ամյա կինը՝ իսպանացի լրագրող Ալեխանդրա Սիլվան, սոցցանցի իր էջում հաստատել է, որ իրենց ընտանիքում շուտով ավելացում է սպասվում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13306
 
Լրահոս`