Facebook   Twitter
 
Ինչպե՞ս հասկանալ, որ տղան քեզնից միայն սեքս է ուզում

Ինչպե՞ս հասկանալ, որ տղան քեզնից միայն սեքս է ուզում

08 Մարտի 2018 - 23:35
Ինչպես գիտես, տղաներն ու աղջիկները տարբեր կերպ են սիրահարվում: Աղջիկները միանգամից են սիրահարվում՝ մարդուն կարգին չճանաչելով, իսկ տղաների մոտ սիրահարությունը հասուն զգացմունք է, որի համար երկար ժամանակ է պետք՝ գուցե 3 ամիս, գուցե 3 տարի:
Եվ այդ ողջ ընթացքում նրանք «սեր» են խաղալու, քանի որ տղաները սեր են տալիս, որպեսզի սեքս ստանան, իսկ աղջիկները սեքս են տալիս, որ սեր ստանան: Եվ քանի որ տղաների համար սերը լրիվ ուրիշ բան է, նրանք սկզբից պետք է ձևացնեն, որ սիրում են, որ սեքս ստանան: Ցանկացած տղա քեզնից սեքս է ուզում, և դա նորմալ է: Այլ բան է, որ սեքսից բացի նա ուրիշ բան չի ուզում: Ինչպե՞ս պարզել դա:

Սկզբի համար պարզապես լսիր սրտիդ: Այն երբեք չի խաբում: Թեև երբ աղջիկը սիրահարված է, նրա զգացմունքները բթացնում են ներքին ձայնը: Այդ ժամանակ պետք է ուսումնասիրել նրա վարքը:

Եթե տղան միայն սեքս է ուզում և միայն զվարճանք է փնտրում, նա խոսում է մեծամասամբ (կամ միայն) քո մասին, իսկ իր մասին գրեթե ոչինչ չի պատմում: Իհարկե դա շոյում է, չէ՞ որ նա հետաքրքրվում է քեզնով: Բայց բոլոր տղամարդիկ եսասեր են, և եթե նա երկարատև հարաբերության ձգտեր, ապա կպատմեր իր մասին: Իսկ եթե նա միայն ասում է «Ես սիրում եմ քեզ», «Որքան գեղեցիկ ես դու», «Դու բոլորից լավն ես» և այլն, ապա պետք է զգուշանալ: Պետք է զգոն լինել նաև, երբ նա չի ասում, թե կոնկրետ ինչն է հավանում քո մեջ, ինչով ես դու նրան դուր գալիս:



Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա շատ կհիանա քո սեքսուալությամբ, հաճախ կասի, թե ինչ գրավիչ ու սեքսուալ ես, կգովերգի մարմինդ: Պարզապես ուշադիր լսիր, թե ինչ կոմպլիմենտներ է նա քեզ անում: Եթե նա տրամադրված է լուրջ հարաբերության, ապա կգովի նաև խելքդ ու հոգևոր արժանիքներդ:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա գրեթե չի խոսում իր մասին, իր հետաքրքրությունների ու երազանքների, թաքուն մտքերի ու նպատակների մասին: Դու ստիպված ես աքցանով բառեր պոկել նրանից:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա իր զգացմունքները հիմնականում արտահայտում է վիրտուալ կերպ (facebook-ով, одноклассники-ով, sms-ով, լավագույն դեպքում՝ հեռախոսով): Եթե դրա հետ մեկտեղ նա չի նայում աչքերիդ և նույնն ասում, ապա նա միայն սեքս է ուզում:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա նա հաճախ է պայմաններ դնում, շանտաժի ենթարկում, ճնշում՝ ասելով, որ իրեն պարզապես անհրաժեշտ է սեքսը, չի կարող առանց դրա ապրել: Գուցե նա սպառնա, որ կդադարի քեզ սիրել, եթե մերժես նրան: Ինչպե՞ս հայտնի է՝ սերը կամ կա, կամ չկա:

Եթե տղան միայն սեքս է ուզում, ապա նա իրեն հենց սկզբից այնպես է պահում, կարծես միմյանց մի ամբողջ հավերժություն է՝ ճանաչում եք: Հենց հանդիպման սկզբից իր բոլոր առաջարկներն ու ջանքերն ուղղված են լինում նրան, որ որքան հնարավոր է շուտ առանձնանաք: Եթե նա առաջարկում է գնալ իրենց տուն, ամառանոց կամ ընկերներից մեկի տուն, որտեղ մենակ կլինեք, մերժիր նրան:


Նյութի աղբյուր՝ Intermedia24.ru
 
Նմանատիպ նորություններ
Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան
19 Հունիսի 2018 - 20:02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Ըստ մահվան վկայականի՝ 5–ամսական երեխայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն էր. Քննչական կոմիտե
19 Հունիսի 2018 - 19:52
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
19 Հունիսի 2018 - 19:50
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
19 Հունիսի 2018 - 19:48
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Լարա Առաքելյանը և Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
19 Հունիսի 2018 - 19:47
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ազատվել է աշխատանքից` համաձայն սեփական դիմումի:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար
19 Հունիսի 2018 - 19:27
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը
19 Հունիսի 2018 - 19:25
Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն
19 Հունիսի 2018 - 19:14
Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասել է այսօր՝ հունիսի 19-ին Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպայի և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյի հետ հանդիպման ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11956
 
Լրահոս`