Facebook   Twitter
 
Հայրը 18-ամյա դստերը բռնացրեց տղայի հետ անկողնում. թե ինչպես արձագանքեց նա, ուղղակի անհավատալի է

Հայրը 18-ամյա դստերը բռնացրեց տղայի հետ անկողնում. թե ինչպես արձագանքեց նա, ուղղակի անհավատալի է

08 Մարտի 2018 - 23:38
Եթե հայտարարվեր աշխարհում ամենաբարդ աշխատանքի մրցույթը, ապա, հավանաբար, կհաղթեր հոր կամ մոր աշխատանքը:
Դա շատ նուրբ, բարդ աշխատանք է՝ առանց հանգստյան օրերի ու տոների:

Սակայն արդյունքը գերազանցում է ջանքերը:

Ձեզ ենք երկայացնում է պատմություն, որը պատմել է հայրը առաջին դեմքով:

Ճի՞շտ է նա վարվել, թե՞ ոչ, դատեք ինքներդ:

«Մի օր ես շուտ արթնացա ու աստիճաններով ներքև իջնելով՝ ականատես եղա մի տեսարանի, որը ցանկացած հոր շոկի կմատնի: Իմ 18-ամյա դուստրը բազմոցին գրկախառնված պառկած էր մի երիտասարդի հետ, ու դատելով ամեն ինչից, գիշերը միասին էին անցկացրել:

Ես զգուշորեն անցա նրանց կողքով, ու նախաճաշ պատրաստելուց հետո նախազգուշացրի կնոջս, որդուս ու փոքր դստերս չաղմկել, քանի որ «քնած մարդիկ կան»:

Մեր ճաշասեղանը գտնվում էր նույն սենյակում՝ բազմոցից 6 մետր հեռավորության վրա: Մենք նստեցինք սեղանի շուրջը ու ես բարձրաձայն կանչեցի. «Երիտասա´րդ»:

Ես դրանից առաջ չէի տեսել ինչ-որ մեկի, ով այդպես ցատկեր անկողնուց:

«Նախաճաշը պատրաստ է, նստե´ք»,- ասացի ես:

Ընտանիքս լուռ նայում էր իր ափսեին:

Այդ երիտասարդի համար դա, հավանաբար, իր կյանքի ամենադժվարին 6 մետրերն էին:

Նա լուռ մոտեցավ ու նստեց աթոռին: Իմ որդին ուշադիր նայում էր նրա աչքերին: Նկատելի էր, որ նա նյարդայնանում է:

Ես նայեցի նրան ու ասացի. «Ես պետք է քեզ մեկ հարց տամ: Ու այդ հարցը շատ կարևոր է լինելու… քեզ համար»:

Ես նրան հարցի՝ արդյո՞ք նա սիրում է….. կատուների:

Երիտասարդը հաճելի ու ընկերական տղա էր, սակայն նա տարօրինակ էր թվում: Աղջկաս խոսքով՝ նա շատ ուշադիր տղա է: Այդ դեպքից առաջ նրանք ընդամենը 1 ամիս էին հանդիպում: Այդ ժամանակից ի վեր նա սկսեց հաճախ գալ, սակայն արդեն չէր մնում գիշերելու:

Տղան խոստովանեց, որ չունի ծնողներ, կրթություն ու մշտական աշխատանք, սակայն աղջիկս նրան հավանում էր:

Ո՞վ եմ ես, որ արգելեմ նրան սովորել սեփական սխալների վրա…

Այդպես շարունակվեց 8 ամիս: Մի օր իմ տուն եկավ որդիս ու ասաց, որ այդ տղան անտուն է, նրա հայրն ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ հեռացել է՝ որդուն լքելով:

Այդ ժամանակ նա 15 տարեկան էր ու 3 տարի փորձում էր գոյատևել, ինչպես կարող էր՝ գիշերում էր ընկերների տանը, անտուն մարդկանց ապաստարաններում:

Ահա, թե ինչ վիճակում էի հայտնվել՝ իմ դուստրը հանդիպում է անտուն երիտասարդի հետ, ով մանկություն չի ունեցել, սակայն ով հաճելի է, պատրաստակամ…

Երբ ես նրա մասին պատմեցի կնոջս ու աղջկաս, նրանք սկսեցին լացել, սակայն պարզվեց, որ մեծ աղջիկս ամեն ինչ արդեն գիտի:

Հաջորդ օրը ես նրան տվեցի իմ տան բանալիները ու ասացի, որ նա կարող է գալ իմ տուն ամեն օր: Դա 2000 թվականն էր:

Հիմա՝ 16 տարի անց, իմ նոր որդին ու իմ դուստրը միասին ունեն ընտանեկան լավ բիզնես:

Ես անցած տարի պապիկ դարձա…»:


Նյութի աղբյուր՝ Intermedia24.ru
 
Նմանատիպ նորություններ
Փարիզում 6 զինվորականներ տուժել են գազի պայթյունից
23 Սեպտեմբերի 2018 - 18:15
Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր առաջին անգամ նախանձում եմ ազատ ընտրողին` Հայաստանի հպարտ քաղաքացուն». Արմեն Մովսիսյան
23 Սեպտեմբերի 2018 - 18:13
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախագահական երկրորդ ընտրությունն էր` դուրս եկա ընտրատեղամասից ու դռան մոտ կանգնած երկու ծխող հանձնաժողովականների խոսակցությունը պատահական լսեցի:
Ժամը 17-ի դրությամբ Երևանում արդեն քվեարկել է ընտրողների 34.72 տոկոսը
23 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, ժամը 17-ի դրությամբ քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 34.72 տոկոսը։ Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը
23 Սեպտեմբերի 2018 - 18:06
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ
23 Սեպտեմբերի 2018 - 17:55
Ժամը 17:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:
Ինչպիսի մասնակցություն են ցուցաբերում քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններին (Լուսանկարներ)
23 Սեպտեմբերի 2018 - 17:48
Վերջին 30 րոպեների ընթացքում մեր թղթակիցը եղել է երեք ընտրատեղամասում` պարզելու, թե Երևանի ավագանու ընտրություններում ինչպիսի մասնակցություն են ցուցաբերում քաղաքացիները:
Ինչու չի կարելի վառվող մոմից մոմ վառել․ պատճառը առավել քան ապշեցնող է
23 Սեպտեմբերի 2018 - 17:43
Եկեղեցի մտնելուց առաջ կարելիէ ողորմություն տալ մուրացկաններին՝ մտքում կրկնելով․ «Թող չցամաքի տվողի ձեռքը»։ Եկեղեցուց դուրս գալիս ողորոմություն պետք չէ տալ, քանի որ փողի հետ միասին տալիս եք այն, հանուն ինչի եկել էիք Աստծու և սրբերի դուռը։
2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել
23 Սեպտեմբերի 2018 - 17:38
Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի արդեն նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը երկու անգամ դատապարտվել է տուգանքի և երեք տարով զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից, մեկ քրեական գործը կարճվել է, երկու գործով ամբաստանյալ է՝ երեք գործով նա մեղադրվում է խարդախության մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13378
 
Լրահոս`