Facebook   Twitter
 
Կենդանակերպի 3 նշան, ովքեր կսիրեն հավերժ

Կենդանակերպի 3 նշան, ովքեր կսիրեն հավերժ

08 Մարտի 2018 - 23:42
Խեցգետին. Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքներով են ապրում: Նույնիսկ կարճ, Խեցգետնի համար ոչինչ չնշանակող սիրավեպն անհետևանք չի մնում: Նա խնամքով պահում է թե լավ, թե վատ հիշողությունները:
Խեցգետնի զգացմունքները «թաքնված» են նրա հոգու խորքում, և նույնիսկ ամենամտերիմները չգիտեն՝ ինչ կրակ է թաքնված արտաքինից հանգիստ ու ժպտերես Խեցգետնի դիմակի տակ:

Երբ Խեցգետինը հասկանում է, որ իր սիրտն ազատ չէ, նա ավելի է փակվում իր ներսում, ամաչկոտ դառնում, նրա համար երբեմն նույնիսկ դժվար է խոսել սիրելիի հետ: Սա, իհարկե, միայն սկզբնական շրջանում: Խեցգետինն աստիճանաբար անկեղծանում է, դառնում ռոմանտիկ:

Հանուն սիրելիի՝ Խեցգետինները պատրաստ են նույնիսկ սարեր շուռ տալ: Նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել, միայն թե զուգընկերն ունենա ամենը, ինչի մասին երազել է: Նա կօգնի զուգընկերոջը, կզիջի կոնֆլիկտների դեպքում:

Խեցգետիններն իսկապես կարողանում են սիրել և չեն կարողանում հասկանալ դավաճանությունը: Տարիների ընթացքում Խեցգետինների սերն ավելի է ամրապնդվում. նույնիսկ ծեր տարիքում նրանք վստահ են, որ աշխարհում չկա զուգընկերոջից ավելի գեղեցիկը:

Առյուծ. Առաջին հայացքից՝ ոչ ոք չի կարող մտածել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունակ են այդպես սիրել: Այո՛, նրանք կարողանում են սրտեր գրավել, ոչինչ չնշանակող ինտրիգներ հյուսել, բավարարել ինքնագնահատականը: Միշտ ուշադրության կենտրոնում լինելով՝ ձգտում են համապատասխանել իրենց կարգավիճակին:

Բայց երբ խոսքն իսկական սիրո մասին է, միայն զուգընկերոջ հետ Առյուծը վերածվում է անկեղծ ու առատաձեռն մարդու: Առյուծը սիրելիի մի ժպիտի համար կտա ամեն բան: Սիրելիին կորցնելու դեպքում Առյուծը փակվում է իր մեջ, դառնում դաժան ու հպարտ: Նա որևէ մեկին չի պատմում իր զգացմունքների մասին, լուռ տառապում է՝ խնամքով պահելով իր համար թանկ հիշողությունները:

Տարիներ են հարկավոր, որպեսզի նա կարողանա գոնե մի փոքր բացել իր հոգին այլ մարդու առաջ:

Իսկ եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները լավ են, Առյուծը կանի ամեն բան, որպեսզի տարիների ընթացքում զգացմունքներն ավելի ամրանան:

Կույս. Կույսերը սառն են, հաճախ՝ հանելուկային: Հեշտ չէ գրավել նրանց սիրտը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք հենց այնպես հարաբերություններ չեն կառուցում: Նրանց զգացմունքները միանգամից չեն ծնվում, դրանք աստիճանաբար ամրապնդվում են: Եվ այն պահին, երբ Կույսերը հասկանում են, որ սիրում են, նրանց համար աշխարհը սահմանափակվում է մի մարդով:

Սկզբնական շրջանում Կույսերը կարող են դա ցույց չտալ, բավական զուսպ լինել, նույնիսկ վանել մարդկանց: Բայց դա անում են ենթագիտակցաբար՝ վախենալով զգացմունքից: Նրանք հասկանում են, որ խորտակվում են, բայց փրկվելու հնարավորություն չեն տեսնում: Կույսերը միշտ նվիրված են, ներում են սխալները, չեն դավաճանում և աջակցում են ամենադժվար պահերին:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:21
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1278 ընտրատեղամասերից:
«Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր
10 Դեկտեմբերի 2018 - 02:10
Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում «Ռիվեր Փլեյփը» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»:
Հեղափոխությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բոլոր նպատակներին չհասնենք. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 02:08
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում ասել, որ այսօր հեղափոխության վերջին օրն է:
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 02:01
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1267 ընտրատեղամասերից:
ՀՀԿ-ն այս ընտրություններում կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:58
ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Բոլորին անհրաժեշտ է, որ Բորուսիան սխալվի.Կովաչ
10 Դեկտեմբերի 2018 - 01:54
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Բունդեսլիգայի չեմպիոնական պայքարի մասին․
Փաշինյանը ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշը կապում է մի քանի պատճառների հետ
10 Դեկտեմբերի 2018 - 01:49
ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ:
Երկրորդ խաղակեսում մեզ խանգարեց հանդիպակաց քամին. Կուրտուա
10 Դեկտեմբերի 2018 - 01:48
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ուեսկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ընտրություններում որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել. Փաշինյան
10 Դեկտեմբերի 2018 - 01:41
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14281
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 02:06-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։52-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։33-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Միլանը» չհաղթեց «Սան Սիրոյում»
Սպորտ, Հասարակություն
 
 
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։20-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։10-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018