Facebook   Twitter
 
Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

09 Մարտի 2018 - 00:26
ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։
35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայկ Կասպարովն ամուսնացել է (լուսանկարներ)
05 Հունիսի 2013 - 21:52
Առաջին ժամադրությունից ուղիղ մեկ տարի անց նույն օրը` այս հունիսի 3-ին, տեղի է ունեցել Հայկ Կասպարովի եւ Կարմեն Լուիզայի հարսանիքը:
Ռուսերենի միջին միավորը 11,08 է. երկու դիմորդ է 20 ստացել
05 Հունիսի 2013 - 21:33
ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 1-ին կայացած ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Սյունիքի մարզպետարանի տեսակետը տեղի ունեցածի շուրջ
05 Հունիսի 2013 - 21:02
Սյունիքի մարզպետարանը տարածել է մամուլի հաղորդագրություն` հունիսի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ:
«Երբ քաղաքական լուծումների և շարժումների մասին խոսք է լինում, երբեք չեմ մոռանում` Թուրքիան թշնամու պետություն է»
05 Հունիսի 2013 - 20:21
Մտավորականների և ազատամարտիկների պետական պարգևների հրաժարումից մինչև Հայաստանում թուրք «եղբայրներին» աջակցող «ժողովրդավարական» ակցիա:
Հաշմանդամության կարգավիճակը չի կարող մարդու համար խոչընդոտ լինել. ասում են մարաթոնի անդամները
05 Հունիսի 2013 - 20:00
Հունիսի 5-ին «Համագործակցություն-2013» խորագիրը կիրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ։
Պատահար Սևան-Գավառ ավտոճանապարհին
05 Հունիսի 2013 - 19:51
Հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Մեր կարգախոսն է՝ առողջ զինվոր, մարտունակ բանակ. հիվանդ զինվոր չի լինելու»
05 Հունիսի 2013 - 19:40
Գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի հետ կապված մանրամասներ հայտնելուց հետո կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը HayNews.am-ի խնդրանքով պատասխանեց նաև բանակային միջադեպերի և ռազմաբժշկական ոլորտի տիրույթում գտնվող հարցերին:
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
05 Հունիսի 2013 - 19:29
Հունիսի 5-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հիմնական հարց:
Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
05 Հունիսի 2013 - 19:10
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
1 | 10227 | 10228 | 10229 | 10230 | 10231 | 10232 | 10233 | 10234 | 10235 | 10236 | 10237 | 10238 | 10239 | 10240 | 10241 | 13321
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն