Facebook   Twitter
 
Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

09 Մարտի 2018 - 00:26
ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։
35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան. վերջինս հիվանդանոցում է
23 Հունիսի 2018 - 18:20
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 67-ամյա Ս.Ղ-ն, հունիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Բերձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ճամփեզրին վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 22-ամյա Ա.Ա-ին:
ԱԱ-2018՝ Բելգիան հաղթեց Թունիսին
23 Հունիսի 2018 - 18:13
Աշխարհի 2018 թվականի առաջնության G խմբում կայացավ երկրորդ տուրի առաջին հանդիպումը:
Հնդկաստանում երեք հեծանվորդներ պատահաբար նկարահանել են իրենց ջրահեղձ լինելը (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 18:09
Հնդկաստանի արևմտյան հատվածում 22,27 և 28 տարեկան երեք հեծանվորդներ բնության մեջ զբոսնելիս գեղեցիկ լճակ են տեսեկ և որոշել լողանալ այնտեղ: Նրանք որոշել են նկարահանել այդ գործընթացը և ջուրը մտնելուց առաջ ափին դրել են հեռախոսը՝ միացնելով տեսանկարահանումը՝ գրում է hronika.info-ն:
Ատամի մածուկը կարող է շաքարային դիաբետ առաջացնել
23 Հունիսի 2018 - 17:55
Գիտնականները կապ են գտել շաքարային դիաբետի եւ սննդային սպիտակ ներկանյութի միջեւ:
Չինաստանում տասը մարդու մահապատժի են ենթարկել թմրահանցագործության համար
23 Հունիսի 2018 - 17:49
Չինաստանի Գուանդուն նահանգի դատարանը տասը կալանավորի մահապատժի է դատապարտել, որոնք թմրահանցագործությունների մեջ են մեղադրվում։ Դատավճիռն իրականացվել է նույն օրը։
Կուտակային համակարգի հետաձգումը նման է նրան, որ ասում ես՝ երեխան լավ չի սովորում, թող մնա նույն դասարանում. Տնտեսագետ
23 Հունիսի 2018 - 17:43
Կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանքի անհրապույր լինելն է ստիպում, որ այդ համակարգը ներդրվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ րզւոյյցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ հավելելով, որ այդ հարցում Հայաստանը միակը չէ, բոլոր երկրները, որոնք ծերացող են, սկսում են խոսել այլընտրանքի ներդրման մասին:
Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան (Լուսանկար)
23 Հունիսի 2018 - 17:30
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարեց «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին
23 Հունիսի 2018 - 17:29
Հունիսի 23-ին, ժամը 15:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12019
 
Լրահոս`