Facebook   Twitter
 
Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

09 Մարտի 2018 - 00:26
ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։
35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին
22 Սեպտեմբերի 2018 - 09:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:
Սեպտեմբերի 22-ի ռոմանտիկ հորոսկոպը
22 Սեպտեմբերի 2018 - 09:08
ԽՈՅԵՐ

Այսօր դուք թունոտ տրամադրություն կունենաք եւ կցանկանաք բոլորին նեղացնել, կատակել կամ ծաղրել: Եթե ձեր սիրելին օժտված է հումորի զգացողությամբ, ապա նրան միայն նախանձել է պետք:

Մահվան ելքով վթար Արմավիրում. Opel-ը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի
22 Սեպտեմբերի 2018 - 09:04
Արմավիրի մարզում սեպտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 PC 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Թուփաք Շաքուրի սպանության պատվիրատուն դատապարտվել է 28 տարվա ազատազրկման
22 Սեպտեմբերի 2018 - 08:57
Հայտնի հիփ-հոփ պրոդյուսեր Մեիրոն Նաիթ կրտսերը (Շուգ Նաիթ), ում կասկածում են ռեփ կատարողներ Թուփաք Շաքուրի և Բիգիի սպանության մեջ, դատապարտվել է 28 տարվա ազատազրկման՝ գրում է NME-ն։
Ինչու՞ է Մայլի Սայրուսի քույրը վաճառում իր արցունքները 12 հազար դոլարով
22 Սեպտեմբերի 2018 - 08:41
Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսի կրտսեր քույրը, ամերիկյան երգչուհի Նոա Սայրուսը, իր արցունքներով սրվակ է վաճառքի հանել։
«Հրապարակ». Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն
22 Սեպտեմբերի 2018 - 08:29
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնեւից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։
Ալաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից
22 Սեպտեմբերի 2018 - 00:24
«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը:
Երևանի փողոցներից պետք է հանել աղբամանները. Լևոն Դոխոլյան
22 Սեպտեմբերի 2018 - 00:21
ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մանկական եւ օրգանական յոգուրտները կարող են վտանգավոր լինել. գիտնականներ
22 Սեպտեմբերի 2018 - 00:16
Շատերը յոգուրտն առողջ եւ օգտակար մթերք են համարում, սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում են մասնագետները: British Medical Journal ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ մանկական եւ այսպես կոչված՝ օրգանական յոգուրտները կարող են անչափ վտանգավոր լինել, քանի որ ահռելի քանակությամբ շաքար են պարունակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13356
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Լիլուի սելֆին
Մշակույթ