Facebook   Twitter
 
Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

09 Մարտի 2018 - 00:26
ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։
35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արդարադատության նախարարի հատուկ մրցանակ՝ բանտային կրթության ոլորտին անդրադառնալու համար
14 Դեկտեմբերի 2018 - 16:33
Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար:
Հանրապետությունում մեկ օրում գրանցվել է 23 ՃՏՊ
14 Դեկտեմբերի 2018 - 16:31
Դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։
ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 %-ի, և սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է. Խոսրով Հարությունյան
14 Դեկտեմբերի 2018 - 16:20
ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 տոկոսի, և սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ արդեն նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը
14 Դեկտեմբերի 2018 - 16:13
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:
Ուկրաինայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է․ դիվանագետ
14 Դեկտեմբերի 2018 - 16:04
«Ուկրաինայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ Այս փաստը խոսում է Հայաստանի պատմության, մշակույթի և խոհանոցի հանդեպ ուկրաինացիների աճող հետաքրքրության մասին, և բարեբախտաբար, այն կախված չէ ներկա քաղաքական կոնյունկտուրաից», – AnalitikaUA.net - ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Հայկ Հակոբյանը:
Դատարանը հրապարակում է Արմեն Գևորգյանի կալանքի վերաբերյալ որոշումը. ուղիղ
14 Դեկտեմբերի 2018 - 16:03
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 16:00-ին հրապարակելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդության վերաբերալ որոշումը:
Ջիգարխանյանի նախկին կինը ցնցել է մերկ լուսանկարներով
14 Դեկտեմբերի 2018 - 16:00
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հանրությանն է ներկայացրել մերկ լուսանկարները, որոնց պատճառով իրեն վերջերս շանտաժի են ենթարկել։ Դաշնակահարուհու սիրելին՝ Պրոխոր Շալյապինը, վստահ է, որ նկարների պատճառով ամաչելու կարիք չկա, քանի որ իր ընտրյալը հրաշալի կազմվածք ունի։
Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը (Լուսանկարներ)
14 Դեկտեմբերի 2018 - 15:57
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային եւ People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին:
Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ
14 Դեկտեմբերի 2018 - 15:51
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիտցենբերգերի հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանի կողմից խաղաղությանը սպառնալիքների վերացման հարցերով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14332
 
Լրահոս`