Facebook   Twitter
 
Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

Հայաստանից արտաքսված ԱՄՆ քաղաքացին մեղադրվում էր սեռական բռնության մեջ

09 Մարտի 2018 - 00:26
ԱՄՆ քաղաքացին, որը Հայաստանի կողմից արտաքսվել էր Միացյալ Նահանգներ, խախտել էր վաղաժամ ազատման պայմանները։
35-ամյա Բեն Րիսը վերադարձվել է Այովա նահանգի Թեյլոր շրջան, որտեղից նա փախել էր գրավից եւ հեռացել երկրից, հաղորդում է kmaland.com-ը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակը։

Ռիսը ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերին՝ սեռական բռնության երեք դրվագներով։ 2017թ. ապրիլին նա դատական գրավ էր մուծել, որից հետո փախել էր։

2017թ. դեկտեմբերին նրան ձերբակալել էին Հայաստանում։ Մի քանի կառավարական ծառայությունների մասնակցությամբ տեւական գործընթացից հետո Րիսն արտահանձնվել էր ԱՄՆ։ Գրավը կազմել է 1 մլն դոլար։

Նշենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանը հանձնել է հետախուզվող ամերիկացու։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես էին եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարքի համար հետախուզվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է ԱՄՆ-ին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վահե Էնֆիաջյանը քվեարկեց հանուն Բարեկարգ Հարմարավետ Կանաչ Երևանի
23 Սեպտեմբերի 2018 - 13:25
Վահե Էնֆիաջյանը քվեարկեց հանուն Բարեկարգ Հարմարավետ Կանաչ Երևանի: Այս մասին պատգամավորը հայտնել է ՖԲ իր էջում, կատարելով հետևյալ գրառումը.
«Մենք մեղավոր չենք, որ ԲՀԿ-ն է այդ խախտումներ կատարողը». Դանիել Իոաննիսյան
23 Սեպտեմբերի 2018 - 13:10
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը, թե արշավ է իրականացվում կուսակցության դեմ, ասել է. «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտում են կատարում:
Մենք սպասում ենք, թե ինչպես է հանձնելու քննությունն այս իշխանությունը. Զարուհի Փոստանջյան
23 Սեպտեմբերի 2018 - 13:08
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը համարում է, որ նախընտրական քարոզարշավը եղել է և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ։
Հավայիում արշավախումբը անսովոր մեծ բերանով ձուկ է նկարահանել (Տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 13:05
Ավելի քան մեկ միլիոն մարդ մի քանի օրվա ընթացքում YouTube-ում դիտել է «Նաութիլուս» արշավական նավի նկարահանած տեսանյութը, որտեղ երևում է Eurypharynx pelecanoides կոչվող անսովոր մեծ բերանով ձուկը։
Մինչև ժամը 11:00-ն քվեարկել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9.39 տոկոսը (Տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 13:02
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն առաջին տվյալներն է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ:
«Ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էիք նախորդ բոլոր ընտրություններին». Արարատ Զուրաբյան
23 Սեպտեմբերի 2018 - 13:00
«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, որովհետև Երևան քաղաքը վաղը կունենա նոր ղեկավարություն: Կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են....
2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա (լուսանկար)
23 Սեպտեմբերի 2018 - 12:54
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը- այս մասին գրում է hetq.am-ը:
Բաքվի մի շարք շրջաններ հորդառատ անձրևների հետևանքով անցել են ջրի տակ (Լուսանկարներ, Տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 12:53
Բաքվում առավոտից հորդառատ անձրևներ են, գրում է minval.az-ը: Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենց էջերում ու Բաքվին վերաբերող խմբերում:
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ
23 Սեպտեմբերի 2018 - 12:50
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 13377
 
Լրահոս`