Facebook   Twitter
 
«Ժամանակ». «Երազախաբ». Դաշնակցության վաղեմի երազանքն անկատար կմնա

«Ժամանակ». «Երազախաբ». Դաշնակցության վաղեմի երազանքն անկատար կմնա

09 Մարտի 2018 - 08:53
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաեւ ապրիլի 9-ից հետո, երբ կձեւավորվի նոր կառավարությունը:
Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից որեւէ մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է:
Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի:

Խնդիրն այն է, որ երկրում ամենակարեւոր հարցերը, այդ թվում եւ պաշտպանության բնագավառին վերաբերողները լուծվելու են Անվտանգության խորհրդում:

Կառավարությունը, մեծ հաշվով, դառնում է Անվտանգության խորհրդին կից կառույց, որովհետեւ կառավարությունում քննարկվելու են ավելի շուտ երկրորդական բնույթի հարցեր:

Մինչդեռ Դաշնակցությունը լինելով, այսպես կոչված, կառավարող կոալիցիայի անդամ եւ ներկայացված լինելով կառավարությունում՝ ներկայացված չի լինելու Անվտանգության խորհրդում, այսպիսով դուրս մնալով իրական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չծառայած մարզպետը բոլորին է ստուգելու, այդ թվում՝ Ցոլակյանին. «Հրապարակ»
14 Հունիսի 2018 - 09:06
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի 32-ամյա մարզպետ Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք ևս բանակում չեք ծառայել։
«Փաստ». «Ելք»-ում մտածում են մի կուսակցություն դառնալու մասին. ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Մարուքյանը
14 Հունիսի 2018 - 09:04
«Փաստ» օրաթերթը գրում է. « Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»–ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ լեզվակռիվ է եղել եւ այլն:
«Հրապարակ». «Գիտեր, որ նշանակվելու է, դրա համար սկանդալ արեց». ԲՈՀ-ի նոր ղեկավարի առաջին գործը կլինի իր դիսերտացիան
14 Հունիսի 2018 - 08:57
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորականը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին։ Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել։
«Մենակ կոնյակի հինն է լավը». «Հները» պաշտոնազրկվում են. «Փաստ»
14 Հունիսի 2018 - 08:54
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաև այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին:
Ստուգումներ՝ ԿԳՆ-ում. Թիրախում Արմեն Աշոտյանն է. «Ժամանակ»
14 Հունիսի 2018 - 08:48
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները:
Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»
14 Հունիսի 2018 - 08:27
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։
Թիրախում Հրազդանն է. Ստուգումներ՝ Կոտայքի մարզպետի կողմից. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 09:32
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում:
Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար. «Ժողովուրդ»
13 Հունիսի 2018 - 09:06
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաև նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից:
Ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ. «Ժողովուրդ»
13 Հունիսի 2018 - 09:04
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, և վերջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1258
 
Լրահոս`