Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

09 Մարտի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։ Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։

Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը եւ Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը եւ չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին:

Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն. «Հրապարակ»
11 Դեկտեմբերի 2018 - 08:35
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Փաստ». Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը
11 Դեկտեմբերի 2018 - 08:26
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրության հիմնական արդյունքի հարցում որեւէ անակնկալ չեղավ. իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, հաղթեց ու ստացավ ձայների մեծամասնությունը: Ընտրությունների թերեւս միակ ինտրիգը ՀՀԿ–ի անցնել–չանցնելն էր: Բայց մեծ հաշվով, դա, այսպես ասած, խորհրդանշական ինտրիգ էր: Իրականում կանցներ ՀՀԿ–ն, թե ոչ, որեւէ բան չէր փոխելու:
Ինչպես Նիկոլ Փաշինյանը վերցրեց ողջ իշխանությունը. «Gazeta»
11 Դեկտեմբերի 2018 - 08:25
Ռուսական «Gazeta» պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրություններին, եւ դրա արդյունքներին, այն համարելով որպես միջոց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից լիակատար իշխանության վերցնելու։
Նախօրեին կայացած բանավեճում հնարավոր չէ դատել, թե որ ուժը հաղթեց
07 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև:
«Ժողովուրդ». Հայաստանից մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս
07 Դեկտեմբերի 2018 - 09:56
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար:
«Իրատես». Վերջին շաբաթն առատ էր թիրախավորված քրգործեր հարուցելու տոտալ «ջանքերով». Ովքեր են եղել թիրախում
07 Դեկտեմբերի 2018 - 09:14
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։
«Հրապարակ». Սոնա Ղազարյանը «Իմ քայլի» ցուցակում անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ
07 Դեկտեմբերի 2018 - 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 1433
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ