Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

09 Մարտի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։ Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։

Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը եւ Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը եւ չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին:

Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իրատես». ԲՀԿ-ն քարոզարշավին դպրոցականների է տարել
07 Դեկտեմբերի 2018 - 08:40
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ:
«Փաստ». Երեւանի նոր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը
07 Դեկտեմբերի 2018 - 08:27
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«168 ժամ». Կներխուժե՞ն ՀՀԿ շտաբներ
06 Դեկտեմբերի 2018 - 09:39
«168 ժամ» թերթը գրում է.
Վարկանիշի կտրուկ անկում. Ռեյտինգայիններին խանգարում է ԲՀԿ-ից առաջադրված լինելը. «Ժամանակ»
06 Դեկտեմբերի 2018 - 08:52
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում:
Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից հետո
05 Դեկտեմբերի 2018 - 09:57
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը:
«Հրապարակ». Այսօր «Հ1»-ում թեժ է լինելու. բանը կարող է հասնել «հրդեհի». հայտնի է դեբատների ձեւաչափը
05 Դեկտեմբերի 2018 - 08:50
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
«Հրապարակ». Հակոբ Հակոբյանի չընտրվելու դեպքում՝ Մանվել Գրիգորյանը Նոր տարվան կլինի տանը.Նազիկը հավաքել է կողմնակիցներին
05 Դեկտեմբերի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 1433
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ