Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

09 Մարտի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։ Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։

Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը եւ Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը եւ չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին:

Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Եթե Սերժ Սարգսյանը թաքնվի, վանեցյանը կհայտնաբերի՞
19 Մարտի 2019 - 08:41
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրապարակ». Միջազգային ընկերությունների և կառավարության միջև կոնֆլիկտը խորանում է
19 Մարտի 2019 - 08:28
«Մեր տեղեկություններով՝ դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, և նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։
«Հրապարակ». Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանն Արցախում
19 Մարտի 2019 - 08:27
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրապարակ». ԱԺ-ն գործող բարեկամական խմբերի գոյությունն ընկալում է որպես «քաղաքական տուրիզմ»
16 Մարտի 2019 - 09:25
«Արդեն 3 ամսից ավելի է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է, պատգամավորներն էլ ինտենսիվ գործուղումների են մեկնում, սակայն դեռ ձևավորված չեն բարեկամական խմբերը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1528
 
Լրահոս`