Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

«Հրապարակ». Նիցցա քաղաքում հայ համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է. նոր զարգացում

09 Մարտի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Նախօրեի գիշերը հոգեւորական կացարանից դուրս են թողել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
Կացարանը գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից։ Երբ հոգեւոր հովիվը փորձել է կացարան մտնել, տեսել է, որ դռան կողպեքը փոխված է։ Այս կոնֆլիկտը հին պատմություն ունի։

Հիշեցնենք, որ եկեղեցին իրենց ձեռքն են վերցրել թեմի ծխական խորհրդի անդամներ, թուրքահայեր Սամսոն Օզարարատը եւ Գրիգոր Աժդերհանյանը։ Համայնքում երկփեղկվածության խնդիրն առաջացել է դեռ 2012-ին, երբ կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը եւ չճանաչեց Էջմիածնից նշանակված թեմի առաջնորդին:

Արդյունքում՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ այն զրկվեց «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում». «Ժողովուրդ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:18
«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին:
«Ժամանակ». Փոխադրողները ճանապարհներ կփակեն. Վրաստանից ցորենի ներկրման արգելքի խնդիրը չի լուծվել
12 Սեպտեմբերի 2018 - 09:15
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։
«Ժողովուրդ». ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել
12 Սեպտեմբերի 2018 - 09:01
«Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել: Պատճառն այն է, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատա­վարձը՝ արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս:
Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենին չի զեկուցվել, թե ինչ է տարածվել համացանցում, ինչո՞ւ նախապես դրա դեմը չեն առել. «Ժողովուրդ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:00
Յութուբյան անանուն մի ալիքում տեղադրված գաղտնալսումը` ՀՀ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ, կայծակնային արագությամբ տարածվեց, որին օպերատիվ կերպով արձագանքեցին պաշտոնյաները՝ հանդիպելով լրագրողների հետ:
«Ժողովուրդ». Մկրտումյանի տան վրա հարձակում կատարածը Յուվեցի Կարոյի թիկնապահն է եղել. Կարոն պատճա՞ռ է ունեցել
12 Սեպտեմբերի 2018 - 08:59
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:
«Հրապարակ». Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա
12 Սեպտեմբերի 2018 - 08:48
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան եւ որոշ քայլեր առաջացրել են Արեւմուտքի տարակուսանքը։
Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից. «Հրապարակ»
12 Սեպտեմբերի 2018 - 08:47
«Հրապարակ» թերթը գրում է.
Ս․ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։
«Ժողովուրդ». ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը հարված էր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը
12 Սեպտեմբերի 2018 - 08:44
«ԱՄՆ-ում 2001 թ. տեղի ունեցած ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը փոթորկվեց հայաստանյան ներքաղաքական կյանքը: Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ 2018» զորավարժությամբ՝ պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին «Մարտի 1-ի» գործի մասին:
Ինչու է Արմեն Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից. «Ժամանակ»
12 Սեպտեմբերի 2018 - 08:42
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 1347
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական