Facebook   Twitter
 
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

09 Մարտի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:
Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժողովուրդ». Խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը
19 Հունիսի 2018 - 09:51
««Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ խստացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողությունը: Մասնավորապես՝ երեկ նրա անվտանգության աշխատակի­ցը հենց նիստերի դահլիճում էր հսկողու­թյուն իրականացնում, այնինչ նախկինում անվտանգության աշխատակիցները դրսում էին մնում:
Մանվել Գրիգորյանից նեղացածները փորձում են ԵԿՄ վերադառնալ
19 Հունիսի 2018 - 09:48
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում:
«Ժամանակ».Եթե գեներալ Մանվելի Հադրութի առանձնատունը խուզարկեն, անգամ տանկ կհայտնաբերեն
19 Հունիսի 2018 - 09:44
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։
«Հրապարակ». ԱԱԽ քարտուղարը վարչապետի հետ պետք է մեկներ Մոսկվա, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է, օդանավակայանից վերադարձել է
19 Հունիսի 2018 - 09:39
«Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնու­թյան բացմանը, սակայն վերջին պահին որոշվել է, որ չմեկնի՝ ռուսները ոգևորված չեն իր անձով:
«Ժամանակ». Ոչինչ չօգնեց. Գագիկ Ծառուկյանը հանձնվում է
19 Հունիսի 2018 - 09:23
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում եւ պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի կինը գնացել է Երկրապահ կամավորական միություն և հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը
19 Հունիսի 2018 - 09:19
«Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն և հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել: Նրա առողջականը վատացել է և 2 օր է՝ «սիստեմաների տակ» է:
Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Ինչո՞ւ է ձգձգում. «Հրապարակ»
19 Հունիսի 2018 - 09:13
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։
«Ժողովուրդ». Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին եւ քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ
19 Հունիսի 2018 - 09:11
«Ժողովուրդ» թերի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:
Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս. «Ժամանակ»
19 Հունիսի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1258
 
Լրահոս`