Facebook   Twitter
 
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

09 Մարտի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:
Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
1 բնակարանում գրանցված 100 մարդ, բոլորը` Վրաստանի Նարդևան գյուղից
30 Մարտի 2012 - 10:37
«Երկիր», «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերը անդրադարձել են նույն թեմային:
Սյունիքի մարզպետն իրար է խառնվել
30 Մարտի 2012 - 10:01
«Երկիր» թերթը գրում է.
Եթե հաղթեն` նվեր, եթե պարտվեն` պարտք
30 Մարտի 2012 - 09:57
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ.
ՀՀԿ-ն պլան է դրել
30 Մարտի 2012 - 09:53
«Հրապարակը» գրում է.
Ապօրինի ծառահատումից մինչև խուլիգանություն
30 Մարտի 2012 - 09:49
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը գժտվե՞լ են
30 Մարտի 2012 - 09:46
«Իրավունք» թերթի «Բամբասանք» խորագրի ներքո կարդում ենք.
Ոստիկանությունը մերժել է ընդդիմության ներկայացուցիչներին
30 Մարտի 2012 - 09:43
«Հրապարակ» թերթում կարդում ենք.
Ռոբերտ Քոչարյանը կխոսի՞
30 Մարտի 2012 - 09:37
«Իրատես De facto»-ն գրում է.
1 | 1167 | 1168 | 1169 | 1170 | 1171 | 1172 | 1173 | 1174 | 1175 | 1176 | 1177 | 1178 | 1179 | 1180 | 1181 | 1257
 
Լրահոս`