Facebook   Twitter
 
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

09 Մարտի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:
Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». Պուտինը մտադիր է Երեւանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ
18 Սեպտեմբերի 2018 - 08:46
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա եւ հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան:
«Ժամանակ». «Ատկատային» սկանդալ. Հետաքննություն՝ «Միկ մետալ»-ում
18 Սեպտեմբերի 2018 - 08:45
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ աշխատակիցները հետաքննություն են սկսել «Միկ մետալ» ընկերությունում, որը զբաղվում է մետաղյա ամրանների մեծածախ ներմուծմամբ եւ վաճառքով:
«Իրատես». Հերթը կհասնի՞ Ծառուկյանին. Փաշինյանը կարող է «կատաղել»
18 Սեպտեմբերի 2018 - 08:41
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջեւ սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թեւը եւս չի զիջում:
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի հորդորը տեղ հասավ. ինչու են ՀՀԿ-ականներն ակտիվացել
18 Սեպտեմբերի 2018 - 08:27
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին:
Անկախության տոնը նշելու համար պետբյուջեից կծախսվի մոտ 85 մլն դրամ
15 Սեպտեմբերի 2018 - 10:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ:
«Փաստ». Փոխառություններ, առանձնատուն, բնակարան. որքա՞ն են նոր դեսպանի միլիոնները
15 Սեպտեմբերի 2018 - 09:22
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտին Նիդերլանդներում ՀՀ դեսպան նշանակված Գարեգին Մելքոնյանը 2017 թվականին բնակարան եւ առանձնատուն է ձեռք բերել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 1346
 
Լրահոս`