Facebook   Twitter
 
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

09 Մարտի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:
Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Աթոռ կավելացնենք». ԱԺ դահլիճում այդքան նստելու տեղ կա՞. «Հրապարակ»
12 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում
12 Դեկտեմբերի 2018 - 09:44
«Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող:
«Ժամանակ». Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ձեւավորվել են տարբեր խմբավորումներ
12 Դեկտեմբերի 2018 - 09:33
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
«Հայոց աշխարհ». Ընտրություններն ավարտվեցին խնդիրները մնացին. Պոպուլիզմ եւ իրականություն
12 Դեկտեմբերի 2018 - 09:23
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։
«Փաստ». Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը
12 Դեկտեմբերի 2018 - 08:56
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հրապարակ». Բուլկի Արամը փախե՞լ է
12 Դեկտեմբերի 2018 - 08:43
«Հրապարակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 1436
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Օրվա խաղերի անոնս
Սպորտ, Հասարակություն