Facebook   Twitter
 
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի խորհրդավոր լռությունը. տարօրինակ ինքնախարազանում

09 Մարտի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ:
Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, փաստորեն, Կարեն Կարապետյանը վարչապետության մեկուկես տարիների ընթացքում ըստ էության ստանում է երկու գնահատական: Բանն այն է, որ ինչքան էլ Հայաստանում վարչապետն առավելապես կենտրոնացած է տնտեսական հարցերի վրա, այդուհանդերձ, Հայաստանը կիսանախագահական պետություն է եւ, հետեւաբար, վարչապետը միայն տնտեսվար չէ, այլ նաեւ քաղաքական ֆիգուր:

Ավելին, վարչապետը կատարում է արտասահմանյան այցեր, պաշտոնական հյուրեր ընդունում արտերկրից, իսկ այդ ամենը քաղաքականություն է, առաջին հերթին: Եվ եթե մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա չունի բավարար պատրաստվածություն, ապա դա այլ բան չէ, քան նրա քաղաքական անընդունակության մասին հայտարարությունները: Ու հաշվի առնելով նաեւ այն, թե ինչի համար են հնչում դրանք՝ Սերժ Սարգսյանի վարչապետական առաջադրումը հիմնավորելու, ակնառու է դառնում, որ Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են Սերժ Սարգսյանի համար: Եվ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ երբ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ հանգամանալից ու մանրամասն զրույցների արդյունքում համաձայնեց լինել Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ պայմանավորվածությունների շրջանակում խոսվե՞լ է ներկայիս իրավիճակի մասին, Կարեն Կարապետյանը ենթադրել կամ պատկերացրե՞լ է, որ կգա 2018-ի մարտը եւ կսկսվի ապրիլի համար նրա նսեմացումը, եւ, ըստ էության, որոշակի դեպքերում նույնիսկ նվաստացումը: Կարապետյանի մտքով դա չի՞ անցել, որ կարող է լինել նման իրավիճակ, թե՞ Կարապետյանը համաձայնել է այդ իրավիճակին՝ հանուն Սերժ Սարգսյանի:

Համենայնդեպս, նրա ներկայիս պահվածքը կամ լռությունը ստանում է կամ խորհրդավորություն, կամ պարզապես վերածում է ինքնախարազանման, որովհետեւ եթե Կարապետյանը անգամ չէր սպասում նման շրջադարձ, եւ Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում լռությունը դառնում է առավել անհասկանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ըստ որոշ լուրերի, աղբի վերամշակման ստվերային գործարան կա, որի մուտքը 5000 դրամ է». «Փաստ»
13 Սեպտեմբերի 2018 - 08:38
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչև քարոզարշավի մեկնարկը, մոտ մեկ ամիս ԲՀԿ ավագանու թեկնածուները շրջել են մայրաքաղաքում: Բացի այդ, շփվել են նաև երևանցիների հետ, գույքագրել և վերլուծել են այն բոլոր խնդիրները, որոնք կուտակված են Երևանում:
«Հրապարակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է գեներալ Օգանովսկին. ուշագրավ զրույց է ունեցել քննիչի հետ
13 Սեպտեմբերի 2018 - 08:34
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաեւ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։
«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքից ցուցակում է ԿԳ նախարարի եղբայրը. ոմանց զարմացել են
13 Սեպտեմբերի 2018 - 08:27
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում եւ այլն։
Երևանցին այլևս չպետք է իր հոգսերի հետ միայնակ մնա. «Փաստ»
12 Սեպտեմբերի 2018 - 10:00
«Փաստ» օրաթերթը գրում է.

Խաչատուր Աբովյանի հետնորդ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի երրորդ համար Արման Աբովյանը շատ լավատեսորեն է տրամադրված քարոզարշավին և կարծում է, որ մայրաքաղաքում չկա մի քառակուսի մետր, որը չունենա իր պատմությունը, ինչն ավելի է պարտավորեցնում իրեն:
Ոչ միս կա, ոչ անասուն. անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:45
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:
Վիգեն Սարգսյանը կդառնա ՀՀԿ առաջին փոխնախագահը. «Հրապարակ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:34
«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։
Անհասցե մեղադրանքների ժամանակները. «Փաստ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:30
«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվամիջոցներին հաճախ են մեղադրում «մեր տեղեկություններով» հրապարակումների համար: Բայց միևնույն ժամանակ նույն «հղումով» ու տրամաբանությամբ հայտարարություններ են անում նաև պաշտոնյաները:
«Չմոռանանք, որ Մանվել Գրիգորյանի բանտային լուսանկարը հենց ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հայտնվեց լրատվամիջոցներում». «Ժողովուրդ»
12 Սեպտեմբերի 2018 - 09:18
«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին:
«Ժամանակ». Փոխադրողները ճանապարհներ կփակեն. Վրաստանից ցորենի ներկրման արգելքի խնդիրը չի լուծվել
12 Սեպտեմբերի 2018 - 09:15
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1346
 
Լրահոս`