Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

09 Մարտի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։
Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մարտուն Գրիգորյանի մտերիմի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է
15 Նոյեմբերի 2012 - 09:50
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Շեկոյի հանդեպ մարտի 30-ին հայտարարված հետախուզումն արդեն դադարեցվել է:
Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում
15 Նոյեմբերի 2012 - 09:46
«Հրապարակը» գրում է.
Շուշանն իրականում կողմ չէր
15 Նոյեմբերի 2012 - 09:40
«Հրապարակը» գրում է.
Էս էշին տես, եկել ինձ բան է սովորեցնում
15 Նոյեմբերի 2012 - 09:34
«Հայկական Ժամանակը» գրում է.
Դաժան սպանություն Երևանում
15 Նոյեմբերի 2012 - 09:32
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է.
Սկանդալային փաստեր Զոլյանի մասին
15 Նոյեմբերի 2012 - 09:30
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Քոչարյանի ու ֆեոդալիզմի մասին
14 Նոյեմբերի 2012 - 11:12
Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ֆեոդալիզմ, այդ բառի դասագրքային իմաստով, այսինքն` այնպիսի կարգ, որը հիմնված է փակ, բնական տնտեսության և ապրանքների պարզ փոխանակման վրա, Հայաստանում չկա:
1 | 1167 | 1168 | 1169 | 1170 | 1171 | 1172 | 1173 | 1174 | 1175 | 1176 | 1177 | 1178 | 1179 | 1180 | 1181 | 1436
 
Լրահոս`
 
 
 
 
 
Օրվա խաղերի անոնս
Սպորտ, Հասարակություն