Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

09 Մարտի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։
Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Փոխառություններ, առանձնատուն, բնակարան. որքա՞ն են նոր դեսպանի միլիոնները
15 Սեպտեմբերի 2018 - 09:22
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտին Նիդերլանդներում ՀՀ դեսպան նշանակված Գարեգին Մելքոնյանը 2017 թվականին բնակարան եւ առանձնատուն է ձեռք բերել:
«Հրապարակ». Ջութակ ու դաշնամուր է նվագում. Ո՞վ է Էջմիածնի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն. Որոշումը՝ «Մուսալեռում»
15 Սեպտեմբերի 2018 - 09:18
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին պատկանող «Մուսալեռ» ռեստորանում ԲՀԿ տարածքային ակտիվը հավաք է անցկացրել ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հարցում եկել ընդհանուր համաձայնության։
«Ժողովուրդ». ՀՀԿ-կանները փոշմանել են ու «հայհոյանք են դրել». Փաշինյանը «կթակի» նրանց դռները
15 Սեպտեմբերի 2018 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությանը:
«Ժամանակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ Շերիֆը. ինչ է նա ասել
15 Սեպտեմբերի 2018 - 09:15
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաեւ Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր:
«Ժամանակ». Վճռական 1 ամիս. Վճռաբեկի նորընտիր նախագահը՝ Քոչարյանի գործի մասին
14 Սեպտեմբերի 2018 - 10:35
«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։
Սասուն Միքայելյանն առողջական խնդիրներ ունի. մեկնել է արտերկիր՝ վիրահատվելու
14 Սեպտեմբերի 2018 - 10:07
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 1347
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն