Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

09 Մարտի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։
Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար. «Ժողովուրդ»
13 Հունիսի 2018 - 09:06
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաև նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից:
Ինչու Արմեն Սարգսյանը դեռևս չի այցելել Արցախ. «Ժողովուրդ»
13 Հունիսի 2018 - 09:04
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, և վերջ:
«Նորֆոլկ»-ի կալանավորված տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 09:01
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։
«Զադնի» չկա. «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:58
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են՝ ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի` Գագիկ Ծառուկյանի հետ:
Դավիթ Տոնոյան-Սերգեյ Շոյգու հանդիպում դեռևս տեղի չի ունեցել. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:57
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մեկ ամսից ավելի (նշանակվել է մայիսի 11-ին) Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը հանդիպում չի ունեցել իր ռուս պաշտոնակցի` Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀԿ-ական բոլոր փոխմարզպետները կազատվեն աշխատանքից. Մատով ցույց են տալիս վերև՝ Բաղրամյան 26. «Փաստ
13 Հունիսի 2018 - 08:51
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել:
Մարզպետը առաջարկել է «լավով» հեռանալ. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 08:45
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։
Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»
13 Հունիսի 2018 - 08:39
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաև անապահով խավերի էլէներգիայի խնդրով։
Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել. «Ժամանակ»
13 Հունիսի 2018 - 08:33
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 1257
 
Լրահոս`