Facebook   Twitter
 
«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

«Ժամանակ». Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են»

09 Մարտի 2018 - 09:12
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երեւան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երեւան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության եւ ՀԿԵ-ի միջեւ։
Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղեւորափոխադրումն իրականացնում է անվճար։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը եւս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երեւան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։

Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, եւ ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի։ Մարտուն Գրիգորյանից այս խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տևական ժամանակ գաղտնի էր պահում:
«Ժողովուրդ». «Ալֆոնս» մարդը. ո՞վ է բողոքել Վստրեչի ապերի դեմ
20 Հունիսի 2018 - 09:28
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ: Նա մեղադրվում է մի քաղաքացու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ:
««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը. «Ժամանակ»
20 Հունիսի 2018 - 09:27
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:
Ապրանքները յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
20 Հունիսի 2018 - 09:01
Ժողովուրդ» օրաթերթը գթում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները:
Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»
20 Հունիսի 2018 - 08:59
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է:
Փակագծերը չեն բացում. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը առնչվում է «Երկիր մեդիայի» վերլուծականի՞ն. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 08:57
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։
«Ժողովուրդ». «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ, ԵԿՄ-ն պետք է լուծարվի». Սասուն Միքայելյան
20 Հունիսի 2018 - 08:44
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. « Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»։
«Ժամանակ». Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք
20 Հունիսի 2018 - 08:39
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին եւ հարցրել` դուք մեզ հե՞տ եք:
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին. «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել»
20 Հունիսի 2018 - 08:33
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը մինչև վերջին պահը «սուխոյ ատկազ» է եկել ՀՀԿ-ականների հարցերին ի պատասխան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1265
 
Լրահոս`